Չելսին վերջապես հաղթում է` առավելության հասնելով Լիդսի նկատմամբ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ազնվականներին» հաղթանակ պարգևեց 53-րդ րոպեին Վեսլի Ֆոֆանայի խփած միակ գոլը։ Այսպիսով, Գրեհեմ Փոթերի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ «Լիդսը», 22 միավորով, 17-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am