Խավի. «Մենք գոհ ենք արդյունքից, բայց ոչ խաղից»

Խավի. «Մենք գոհ ենք արդյունքից, բայց ոչ խաղից»

03/03/2023 - 14:16

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսեոլանան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Առջևում դեռ պատասխան խաղը կա, սակայն մենք գոհ ենք կատարած աշխատանքից։ Մենք գրեթե ոչինչ թույլ չտվեցինք ստեղծել «Ռեալին» նրա իսկ հարկի տակ, որտեղ սովորաբար շատ պահեր է ունենում։ Ես երախատապարտ եմ թիմին։

Վերջին շրջանում թիմը գործում է մեկ միասնական համակարգի նման։ Ճիշտ է, մենք թույլ չտվեցինք մրցակցին իրական պահեր ստեղծել մեր դարպասին, սակայն չի կարելի, որ «Ռեալը» գնդակն այդքան շատ վերահսկի։ Մենք գոհ ենք արդյունքից, բայց ոչ խաղից։

Մենք որոշակի առավելություն ստացանք, սակայն մրցակիցն ուժեղ է։ Պատասխան հանդիպումը տանն ենք խաղալու` մեր երկրպագուների աչքի առջև, սակայն եթե պարտվենք, պետք է ասեմ, որ հաջորդ խաղը մեկ ամսից է լինելու»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան խաղը կայանալու է ապրիլի 5-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023