Ալ Նասրը դրամատիկ հաղթանակ կորզեց առաջնության հետնապահի դեմ խաղում 🎥

Ալ Նասրը դրամատիկ հաղթանակ կորզեց առաջնության հետնապահի դեմ խաղում 🎥

04/03/2023 - 00:42

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ալ Բաթինի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անչափ դրամատիկ ընթացք ստացավ։

Հյուրերը, 17-րդ րոպեից սկսած, Ռենսո Լոպեսի խփած գոլի շնորհիվ մինչև խաղավերջ հաղթում էին 1:0 հաշվով։

Այդուհանդերձ, Ռուդի Գարսիայի թիմը դրամատիկ հաղթանակ կորզեց` հաղթելով 3:1 հաշվով. 90+3-րդ, 90+12-րդ և 90+15-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Աբդուլրահման Ղարիբը, Մոհամեդ Ալ Ֆաթիլը և Մոհամեդ Մարանը։

Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 46 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը ։

«Ալ Բաթինը», 6 միավորով, վերջինն է` 16-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023