Աշրաֆ Հակիմիին բռնաբարության հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Աշրաֆ Հակիմիին բռնաբարության հոդվածով մեղադրանք է առաջադրվել

03/03/2023 - 23:17

ՊՍԺ-ի և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին լուրջ սկանդալի եզրին է։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատախազությունը բռնաբարության հոդվածով մեղադրանք է առաջադրել մարոկկացին ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ` մարտի 2-ին Հակիմին հարցաքննվել է, ինչից հետո դատավորը նրան մեղադրանք է առաջադրել և ենթարկել դատական ​​հսկողության։

Նշենք` անցնող օրերին Le Parisien-ը հայտնեց, որ 24-ամյա մի աղջիկ ոստիկանություն է դիմել` հայտնելով, որ սեռական ակտ է ունեցել ֆուտբոլիստներից մեկի հետ` առանց իր համաձայնության և ցանկության։

Աղջիկը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն ոստիկանության աշխատակիցը գործին ընթացք է տվել, որով էլ հետաքրքրվել է դատախազությունը։

Համաձայն հավանական զոհի խոսքերի` Հակիմին հունվարի 16-ին նրա հետ շփվել է Instagram-ով, իսկ փետրվարի 25-ին մարոկկացի ֆուտբոլիստի կողմից պատվիրված տաքսիով գնացել է Բուլոն-Բիյանկուրում գտնվող առանձնատուն։

Հաղորդվում է, որ առանձնատանն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ինչից հետո Հակիմին սկսել է համբուրել այդ աղջկան և հանել նրա հագուստը։

Աղջկան, ի վերջո, հաջողվել է հրել մարոկկացի ֆուտբոլիստին և հաղորդագրություն ուղարկել ընկերներից մեկին, ով էլ եկել և նրան տարել է դեպքի վայրից։

Այժմ հետաքննությունը շարունակվում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023