Գրիզմանը վերջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում 📸
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայում անցկացրել է իր վերջին հանդիպումը։
35-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում (0:1) մադրիդյան գրանդի մեկնարկային կազմում էր` փոխարինվելով 66-րդ րոպեին։
Ֆրանսիացի հարձակվողն ամենահեղինակավոր մրցաշարում նորամուտը նշել է 2013թ. սեպտեմբերին, երբ հանդես էր գալիս «Ռեալ Սոսիեդադում»։ Նա Չեմպիոնների լիգայում 120 խաղում խփել է 44 գոլ, կատարել 16 ասիստ, «Ատլետիկոյի» հետ 2014 և 16 թվականներին հասել է եզրափակիչ, բայց երկու դեպքում էլ պարտվել է Մադրիդի «Ռեալին»։
Լեգենդար ֆուտբոլիստը 2026թ. ամռանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։ Նա պայմանագիր է ստորագրել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» հետ։
Գրիզմանը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2021թ. օգոստոսից։ Նա ակումբ է եղել նաև 2013-19 թթ.` 497 խաղում գրանցելով 212 գոլ ու 99 ասիստ։ Ֆրանսացին «Ռոխիբլանկոսի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Չեմպիոնների-լիգա