Անչելոտի. «Ռեալն արժանի չէր պարտության»

Անչելոտի. «Ռեալն արժանի չէր պարտության»

03/03/2023 - 14:38

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Արդյունքը շատ վատն է. «Ռեալն» արժանի չէր պարտության, քանի որ ավելի լավ էինք խաղում, գործում էինք ինտենսիվ և թույլ չտվեցինք մրցակցին գործել այնպես, ինչպես ցանկանում էր։

Մրցակիցը ցածր բլոկով էր պաշտպանվում, իսկ մենք մեծ ճնշում էինք գործադրում։ Այս և այլ տեսանկյուններից լավ հանդիպում անցկացրինք, սակայն գրոհի եզրափակիչ հատվածում մեզ դիպուկությունը չէր հերիքում։

«Բարսելոնան» շատ ուժեղ պաշտպանություն ունի. մենք մեծ ուժերով գրոհում էինք, բայց չկարողացանք գոլ խփել։

Այս խաղը պատասխան հանդիպումից առաջ հույս է ներշնչում։ Եթե խաղանք այսպես, ապա հաջորդ փուլ դուրս գալու շանսեր կունենանք»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023