Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուդի Գարսիան հեռացվել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Աձուրիների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վալտեր Մացարին։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Վալտեր Մացարին 2009-13 թթ. արդեն մարզել է «Նապոլին»։ Այդ ընթացքում նեապոլիտանական ակումբն անցկացրել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 59-ամյա մասնագետը «աձուրիների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հուլիսից։ Ֆրանսիացի մասնագետի օրոք «Նապոլին» անցկացրել է 16 հանդիպում, տոնել 8 հաղթանակ, կրել 4 պարտություն, 4 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։ Ավելացնենք, որ «Նապոլին» Ա սերիայի ընքացիկ խաղարկությունում անցկացրած 12 խաղից […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «աձուրիների» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան. «Մենք լավ խաղացինք, սակայն հիասթափված ենք արդյունքից։ Այսպիսին է ֆուտբոլը. հաղթելու համար պետք է գոլեր խփել։ Մենք պետք է առաջադիմենք, պետք է որոշակի պահերին ավելի զգոն խաղանք, ավելի շատ տիրենք գնդակին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում հյուրընալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ։ Առաջին կեսն անցավ բավական դինամիկ և հետաքրքիր պայքարում։ 19-րդ րոպեին «աձուրիների» կազմից հաշիվը բացեց կենտրոնական պաշտպան Լեո Օստիգորը` օգտվելով «արքայական» ակումբի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի թույլ տված սխալից։ Կառլո Անչելոտիի թիմը բավական արագ արձագանքեցին բաց թողած գոլին և ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «աձուրիներն» ունեին խաղային ու տարածքային մեծ առավելություն` մրցակցին ջախջախխելով 4:1 հաշվով։ Ռուդի Գարսիայի թիմի գոլերը խփեցին Պյոտր Զելինսկին, Վիկտոր Օսիմենը, Խվիչա Կվարացխելիան ու Ջովանի Սիմեոնեն։ Նշենք, որ Խվիչա Խվարացխելիան ընդհատեց 23 խաղից բաղկացած գոլային երաշտը։ Վրացի […]
Ավելին
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» դեմ։ Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել նեապոլիտանական ակումբի համար և արդեն 7-րդ րոպեին Աբդու Հարուիի ջանքերով բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, շոկային մեկնարկը չընկճեց «աձուրիներին», ովքեր հետագայում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ստեֆանո Տուրատիի պաշտպանած դարպասն ու հաղթեցին 3:1 հաշվով։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» մամուլի ծառայությունն, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուդի Գարսիան։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Սպասվում է, որ ֆրանսիացի մասնագետի տարեկան աշխատավարձը կլինի 2,5 մլն եվրո։ Նշենք, որ 59-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Ալ Ադալահին»։ Ռուդի Գարսիայի թիմի կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով դուբլի հեղինակ։ Պորտուգալացի հարձակվողը Պրեմիեր լիգանի շրջանակում խփել է արդեն 11 գոլ։ «Ալ Նասրի» կազմից դուբլի հեղինակ դարձավ նաև Անդերսոն Տալիսկան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Այման Յահիան։ Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ալ Բաթինի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անչափ դրամատիկ ընթացք ստացավ։ Հյուրերը, 17-րդ րոպեից սկսած, Ռենսո Լոպեսի խփած գոլի շնորհիվ մինչև խաղավերջ հաղթում էին 1:0 հաշվով։ Այդուհանդերձ, Ռուդի Գարսիայի թիմը դրամատիկ հաղթանակ կորզեց` հաղթելով 3:1 հաշվով. 90+3-րդ, 90+12-րդ և […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Դամակի» դեմ։ Հանդիպման մեծ մասում հյուրերն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։ Պորտուգալացի գոլահարը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում խփել է արդեն 8 գոլ։ Այս հաղթանակից հետո Ռուդի Գարսիայի թիմը […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023