Մոնակոն հիանալի comeback իրականացրեց ՊՍԺ-ի դեմ խաղում🎥
Հավաքականների խաղերով պայմանավորված ակումբային ֆուտբոլը երկշաբաթյա հանգստի էր գնացել։ Նոյեմբերի 20-ին այն վերջապես վերսկսվեց։ Ֆրանսիական Լիգա 1-ի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Մոնակոն» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հավերժ մրցակցիների միջև հանդիպումը բավականին դրամատիկ և անսպասելի ավարտ ունեցավ։ Թոմաս Տուխելի սաներն առաջին խաղակեսում բացահայտ առավելություն ունեին և Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ հաղթում էին 0։2 հաշվով։ […]