Մոնակոն հիանալի comeback իրականացրեց ՊՍԺ-ի դեմ խաղում🎥

Մոնակոն հիանալի comeback իրականացրեց ՊՍԺ-ի դեմ խաղում🎥

21/11/2020 - 11:01

Հավաքականների խաղերով պայմանավորված ակումբային ֆուտբոլը երկշաբաթյա հանգստի էր գնացել։ Նոյեմբերի 20-ին այն վերջապես վերսկսվեց։

Ֆրանսիական Լիգա 1-ի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Մոնակոն» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հավերժ մրցակցիների միջև հանդիպումը բավականին դրամատիկ և անսպասելի ավարտ ունեցավ։

Թոմաս Տուխելի սաներն առաջին խաղակեսում բացահայտ առավելություն ունեին և Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ հաղթում էին 0։2 հաշվով։ Նախքան ընդմիջման գնալը հյուրերը ևս երկու անգամ գրավեցին Վիտո Մանոնեի պաշտպանած դարպասը, սակայն VAR համակարգը չեղարկեց Մոյզե Քինի և Մբապեի խփած գնդակները՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Երկրորդ խաղակեսում Նիկո Կովաչի սաներին հաջողվեց բեկել հանդիպումը։ Հանդիպման ընդմիջմանը խորվաթ մասնագետը Վիլեմ Գյոբելսի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Սեսկ Ֆաբրեգասին, ով էլ հետագայում դարձավ խաղի հերոսը։

65-րդ րոպեին լուսատախտակին արդեն վառվում էր 2։2 հաշիվը, քանի որ Կևին Ֆոլանդին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը, իսկ 84-րդ րոպեին էլ Ֆաբրեգասը, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, գերմակային հաղթանակ պարգևեց իր թիմին։ Իսպանացի կիսապաշտպանն իր անվան դիմաց այս խաղում գրանցել էր նաև գոլային փոխանցում։

Այսպիսով, մոնեգասկները վաստակեցին 20 միավոր և բարձրացան 2-րդ հորիզոնական, ՊՍԺ-ն էլ մնաց 24 միավորով՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023