Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» դեմ։ Բարդ ընթացք ստացած խաղում «ազնվականները» կարողացան գոլառատ պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տանել։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմից մեկական գոլ խփեցին Նիկոլաս Ջեքսոնը, Միխայիլ Մուդրիկն ու Կոնոր Գալահերը։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90-րդ րոպեին։ Յորքշիրյան ակումբից էլ դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա հարձակվող Մատեո […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Լիդսը» հյուրընկալվելիս մրցում է «Չելսիի» դեմ։ Հանդիպման 8-րդ րոպեին «ազնվականների» կենտրոնական պաշտպան Աքսել Դիսասին սեփական տուգանային հրապարակում գրոհն սկսելիս սխալ փոխանցում կատարեց, ինչից հետո գնդակը հայտնվեց հյուրերի հարձակվող Մատեո Ջոզեֆի մոտ, ով էլ բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Փետրվարի 6-ին Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում կայացան երեք դիմակայությունների վերախաղարկումները։ «Սաութհեմփթոնը» «Սեյնթ Մերի» մարզադաշտում մրցեց «Վոթֆորդի» դեմ, և Սեկու Մարայի դուբլի ու Չե Ադամսի գոլի շնորհիվ հաղթեց 3:0 հաշվով։ «Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց «Պլիմութի» դեմ։ Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ Լրացուցիչ ժամանակում յորքշիրյան ակումբը բեկեց հանդիպման ընթացքն ու հաղթեց 4:1 հաշվով։ […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Լիդսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Պիտերբորո Յունայթեդին»։ Յորքշիրյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Պատրիկ Բեմֆորդը, ով 47-րդ րոպեին դարձավ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական երեք ակումբներ պատրաստվում են դատական գործընթաց սկսել «Էվերտոնի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խոսքը «Լիդսի», «Լեսթերի» և «Բարնլիի» մասին է, որոնք մտադիր են դատի տալ «Էվերտոնին» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մերսիսայդյան ակումբից հանվել է 10 միավոր` ֆինանսական խախտումներ կատարելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` Պրեմիեր լիգայի կայացրած որոշումից հետո ակումբների ղեկավարները բանակցություններ […]
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին տուրից հետո իմացանք նաև այն ակումբների անունները, որոնք դուրս մնացին մրցաշարից ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգան երկրորդ դիվիզիոնում` Չեմպիոնշիփում։ «Էվերտոնը» սեփական հարկի տակ մրցեց «Բորնմութի» դեմ և 57-րդ րոպեին Աբդուլայե Դուկուրեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Շոն Դայչի թիմը վաստակեց 36 միավոր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլն» «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Կաչաղակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Վիլսոնը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 17-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ […]
Ավելին
Ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ «Լիդսում» մարզչական փոփոխություն է հասունանում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, յորքշիրյան ակումբը շուտով կհայտարարի գլխավոր մարզչի պաշտոնից Խավի Գրասիային հեռացնելու մասին։ Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի մասնագետին փոխարինելու է Սեմ Էլերդայսը, ով երկու տարի անց կվերադառնա մարզչական աշխատանքի։ Նշենք, որ Խավի Գրասիան «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր սույն թվականի փետրվարին։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մերսիսայդյան ակումբը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահն ու Դիոգու Ժոտան, մեկական անգամ էլ աչքի ընկավ Կոդի Գակպոն ու Դարվին Նունյեսը։ «Լիդսի» միակ գոլը խփեց Լուիս Սինիստերան։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բեն Վայթն ու Գրանիտ Ջական։ Յորքշիրյան ակումբի միակ գոլը խփեց Ռասմուս Քրիստենսենը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 72 […]
Ավելին
1 2 3 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023