Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդ» – «Պորտու» (0:1) խաղում տեխնիկական լուրջ խափանում է տեղի ունեցել։ 87-րդ րոպեին Ռոտերդամը ներկայացնող ակումբի հարձակվող Նաչո Ֆերիի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, բայց գոլի արձանագրման տեխնոլոգիան այն հաշվել է որպես դարպասի գրավում։ Հանդիպումը սպասարկող բոսնիացի մրցավար Իրֆան Պելյտոն ձեռքով դաշտի կենտրոնն է ցույց տվել, բայց […]
Ավելին
Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Պորտուն» մեծ դժվարությամբ հաղթահարեց երրորդ լիգան ներկայացնող «Պարեդեսի» արգելքը` հաղթելով հետխաղյա 11-մետրանոցներով (3:1)։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել են 1:1 հաշվով։ «Վիշապների» պաշտպան Ֆրանսիշկու Մոուրան 57-րդ րոպեին գնդակը սեփական տուգանային հրապարակից հեռացնելու փոխարեն տարօրինաի ինքնագոլ է գրանցել, ինչից հետո հաշիվը հավասարվել է։ 27-ամյա ֆուտբոլիստը կատարվածից հետո չի կարողացել շարունակել […]
Ավելին
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Նոթինգհեմ Ֆրոեսթի» հետ։ Հանդիպման հակահերոսը դարձել է «վիշապների» պաշտպան Մարտիմ Ֆեռնանդեշը։ 20-ամյա պաշտպանը 13-րդ րոպեին 40 մետրից փորձել է հետ փոխանցում կատարել դարպասապահ Դիոգու Կոշտային, սակայն ինքնագոլ է գրանցել։ Այդ ինքնագոլի պատճառով պորտուգալական ակումբը բաց է թողել հաղթանակը։ 19-րդ րոպեին էլ Ֆեռնանդեշը […]
Ավելին
Ռիկարդո Դիոնիսիոն, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Արարատի» գլխավոր մարզիչ, սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Պորտուգալացի մասնագետը նախկինում եղել է «Պորտուի», «Բրագայի», Լիսաբոնի «Սպորտինգի» և մի շարք այլ ակումբների ֆիզպատրաստության մարզիչը։ 43-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է շվեյցարական «Նիոնը», «Սիոնը» և «Լոզան Ուշին»։ Դիոնիսիոն 2025թ. բրազիլական «Բոտաֆոգոյում» ընդգրկված է եղել պորտուգալացի անվանի մասնագետ Ռենատու Պայվայի մարզչական շտաբում։ […]
Ավելին
Պորտուգալիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում սենսացիոն զույգ է ձևավորվել։ Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում «Վիտորիա Գիմրայանշը» 2:1 հաշվով թրիլերային comeback է արել Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։ Մայրաքաղաքային ակումբը 14-րդ րոպեից Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ հաղթում էր։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմը հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ խաղային լուրջ առավելություն ուներ ու կարող էր բազմիցս մեծացնել առավելությունը, սակայն մրցակցի դարպասապահ Շարլեսը […]
Ավելին
Լեգենդար պաշտպան Տիագո Սիլվան տեղափոխվել է «Պորտու», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ 41-ամյա ֆուտբոլիստը «Պորտուում» հանդես է եկել նաև 2005թ. հունվարից հուլիս։ Նա պորտուգալական ակումբի երկրորդ թիմում մասնակցել է 14 հանդիպման։ Սիլվայի նախորդ ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որտեղից […]
Ավելին
Դիոգու Ժոտան և Ժորժե Կոշտան հետմահու պարգևատրվել են, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան նախկին ֆուտբոլիստներին շնորհել է «Արժանիքի շքանշանի կոմանդորի» բարձրագույն կոչում։ Մրցանակները հանձվնել է նրանց ամենամոտ հարազատներին։ Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն էլ Ժոտային և Կոշտային շնորհել է «Սպորտային վաստակի համար» պատվո նշան։ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիեգու […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարիերայի շարունակության ևս երկու տարբերակ ունի, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկ են արել նաև ֆրանսիական «Լանսն» ու պորտուգալական «Պորտուն»։ «Պորտուն» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո ու գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից մեկին։ «Լանսն» էլ առաջարկել է 12 միլիոն եվրո ու […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին` երրորդ տուրում «Պորտուն» մրցեց «Ալ Ահլիի» դեմ։ Հանդիպումն անցավ ֆանտաստիկ ու թրիլերային սցենարով. գրանցվեց գերգոլառատ ոչ-ոքի` 4:4։ Եգիպտոսը ներկայացնող ակումբը հանդիպման ընթացքում չորս անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն «վիշապները» կռվեցին ու փրկեցին խաղը։ «Ալ Ահլիից» հեթ-տրիկ գրանցեց պաղեստինցի վինգեր Վեսամ Աբու Ալին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության A խմբի երկրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել պորտուգալական «Պորտուի» նկատմամբ ու պատմական նվաճման հասել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ինտեր Մայամին» դարձել է ՄԼՍ-ը ներկայացնող առաջին ակումբը, որը պաշտոնական մրցաշարում հաղթել է եվրոպական մրցակցի։ Հաղթանակի շնորհիվ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը վաստակել է 4 միավոր ու խմբում […]
Ավելին
1 2 3 … 16

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026