Բարսելոնան պատրաստ է բաժանվել ևս 6 ֆուտբոլիստներից

Բարսելոնան պատրաստ է բաժանվել ևս 6 ֆուտբոլիստներից

20/11/2020 - 16:47

Հայտնի են դարձել որոշ մանարմասներ, թե 2021 թվականի հունվարի 1-ից բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ինչ ծրագրեր է ունենալու «Բարսելոնան»։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը կշարունակի վաճառել ֆոտբոլիստների։ Խոսքը Ռիկի Պուչի, Կառլես Ալենիայի, Սամուել Ումտիտիի, Խունիոր Ֆիրպոյի, ինչպես նաև Մատեուս Ֆերնանդեսի և Մարտին Բրեյթվեյթի մասին է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբից հեռանալուն բոլորից մոտ է Ֆիրպոն, ով առաջարկներ ունի «Նապոլիից» և «Ինտերից»։ «Բարսան» դոմինկացի պաշտպանի վաճառքից ցանկանում է նվազագույնը ստանալ 20 մլն եվրո։

Ինչ վերաբերվում է Սամուել Ումտիտիին, ապա ակումբը կդիտարկի նաև հավանական վարձակալության տարբերակները։ Ֆրանսիացի պաշտպանը կարող էր հեռանալ դեռևս ամռանը, սակայն նա նախընտրեց մնալ ակումբում և փորձել վերադառնալ մեկնարկային կազմ, սակայն, հասկանալով, որ չի կարողանում ոչ միայն վերականգնել տեղը մեկնարկային կազմում, այլ լավ հարաբերություններ չունի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ, այդ պատճառով էլ Ումտիտին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Նման իրավիճակում են հայտնվել նաև Պուչն ու Ալենիան։ Կումանը հույս չի դնում նրանց վրա՝ տրամադրելով քիչ խաղաժամանակ, քանի որ կարծում է, որ «բլաուգրանասի» դաշտկի կենտրոնում կան հստակ տոն տվող ֆուտբոլիստներ։ Ալենյան մտադիր է մնալ Իսպանիայում և տեղափոխվել այնպիսի ակումբ, որը պայքարում է Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար, իսկ Ռիկի Պուչին սասում են Պորտուգալիայում, քանի որ նա առաջարկներ ունի «Պորտուից» և «Բենֆիկայից»։

Մարտին Բրեյթվեյթը չի ցանկանում լքել կատալոնական ակումբի շարքերը, սակայն նրա գործակալներն արդեն նոր ակումբ են փնտրում դանիացի ֆուտբոլիսիտի համար։ Բրեյթվեյթը տարբերակներ ունի ԱՊԼ-ից։ «Բարսելոնան» իր հերթին հասկանում է, որ չի կարողանա կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հետ բերել այն 18 մլն եվրոն, որը ծախսել է Բրեյթվեյթին ձեռք բերելու համար, սակայն պետք է տեղ ազատի նոր հարձակվողի համար, քանի որ «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, հունվարին, ի վերջո, կդառնա «կապտանռնագույնների» ֆուտբոլիստ։

Մաթեուս Ֆերնանդեսն իր գործակալի խորհրդով ամռանը հրաժարվեց բանակցել «Մոնակոյի», որը ցանկանում էր նրան վարձակալել։ Ֆուտբոլիստի այդ քայլը բացասական արձանքի պատճառ դարձավ «Բարսելոնայի» ղեկավարության կողմից, քանի որ բրազիլացի կիսապաշտպանին չեն տեսնում նույնիսկ որպես առաջին թիմի ֆուտբոլիստի, իսկ ներկա պահին արդեն Ֆերնանդեսն է ցանկանում ուժերը փորձել այլ ակումբում։ Նրա կարիերայի հաջորդ կանգառը կարող է դառնալ «Վալյադոլիդը»։

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023