Բենդտներ․ «10-12 ֆուտբոլիստ Յուվեում ծխում էին և սուրճ խմում սանհանգույցում»

Բենդտներ․ «10-12 ֆուտբոլիստ Յուվեում ծխում էին և սուրճ խմում սանհանգույցում»

20/11/2020 - 15:44

«Արսենալի» և Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկլաս Բենդնտերը, ով 2012/13 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Յուվենտուսի» կազմում, պատմել է, որ թուրինյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ ծխում էին։

«Դա տեղի էր ունենում լոգասենյակում։ Ես չէի կարողանում նրանց գտնել և մի փոքր ինձ տարօրինակ էի զգում։ Հասկանում եք՝ դա իմ առաջին օրն էր ակումբում, իսկ ես 10-12 հոգու գտա սանհանգույցում ծխելիս և սուրճ ըմպելիս։ Նրանք սուրճ էին խմում, զրուցում էին, վայելում էին միմյանց ներկայությունն ու ծխում։

Դա ցնցող տեսարան էր։ Ես զգացի, որ հիանալի ժամանակ եմ այնտեղ անցկացնելու։

Նրանց մեջ էին նաև Պիռլոն և Բուֆֆոնը։ Իսկ ի՞նչ կարող եմ ես նրանց ասել։ Նրանց հաջողություններն ու պրոֆեսիոնալիզմն ասում են ամեն ինչ, սակայն ինչ վերաբերվում է Պիռլոյին և Բուֆոնին, դա ինձ համար մեծ բացահայտում էր, քանի որ պրոֆեսիոնալիզմը, որը նրանք ցուցադրում էին խաղադաշտում և նրանց ընկերասիրությունը լրիվ այլ մակարդակի վրա էին, այդ պատճառով էլ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ նրանք ծխում են։

Կհիշեք՝ երբ Մարիո Բալոտելին նոր էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ԶԼՄ-ներում սենսացիոն լուրեր տարածվեցին, որ նա ծխում է սանհանգույցում, սակայն ես ծխող խաղընկերներ ունեցել եմ այն բոլոր ակումբներում էլ, որտեղ խաղացել եմ, բայց Իտալիայում դա ավելի սովորական երևույթ էր, քան Անգլիայում»,- դանիացի նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Football Italia-ին։

Նիկլաս Բենդտները իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալի», «Բիրմինգհեմի», «Սանդերլենդի», «Յուվենտուսի», «Վոլֆսբուրգի, «Նոթինգհեմ Ֆորեսթի», «Կոպենհագենի», նորվեգական «Ռուսենբորգի», ինչպես նաև «Կոպենհագենի» կազմում, որն էլ եղել է նրա վերջին ակումբը։ Բենդտները 32 տարեկան հասակում ֆուտբոլիստի կարիերան ավարտեց սույն թվականի օգոստոսին։

Հավելենք նաև, որ նախկին կենտրոնական հարձակվողը Դանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից մեկն է, քանի որ 81 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023