Author Archives: Miqayel

Մեր տղաները Հյ․ Մակեդոնիային հաղթելուց հետո Հայաստանի դրոշն են պարզել խաղադաշտում📸

Նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը նվազգույն՝ 1։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը և մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա արդեն B դիվիզիոնում։ Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Հովհաննես Համբարձումյանը։ Խաղից հետո մեր հավաքականի տղաները և մարզչական անձնակազմը Հայաստանի մեծ դրոշ են պարզել։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի […]

Հայաստանի հավաքականը պատմություն կերտեց՝ հաղթելով Հյուսիսային Մակեդոնիային🎥

Նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Խոակին Կապառոսի սաները կարողացան մրցակցին հաղթել 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 55-րդ րոպեին խփեց Հովհաննես Համբարձումյանը։ Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր, շրջանցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և C դիվիզիոնի 2-րդ խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ […]

Հովհաննես Համբարձումյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին🎥

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման 55-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանն առաջ մղեց մեր ընտրանուն և 65-րդ րոպեի դրությամբ մերոնք հաղթում են 1։0 հաշվով։

Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի վերջին` 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հաղթանակի դեպքում մեր հավաքականը C դիվիզիոնի 2-րդ խմբում հաղթող կդառնա և կնվաչի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ […]

Էկվադորի հավաքականը ջախջախեց կոլումբացիներին🎥

2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության Լատինական Ամերիկայի գոտու որկավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Էկվադորի հավաքականը հերթական փայլուն հաղթանակը տարավ։ Գուստավո Ալֆարոյի սաների հերթական զոհը դարձավ Կոլումբիայի հավաքականը։ Էկվադորցիները պարզապես ջախջախեցին Կոլումբիայի ընտրանուն՝ հաղթելով 6։1 հաշվով։ Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտ Արբոլեդան, Անխել Մենան, Միչել Ստեվեն Էստրադա Մարտինեսը, Խավիեր Արեգան, Գոնսալո Պլատան, ինչպես […]

Արգենտինայի հավաքականն ամրապնդում է դիրքերը🎥

2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության Լատինական Ամերիկայի գոտու որկավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պերուի ընտրանու նկատմամբ։ Լիոնել Սկալոնիի գխավորած հավաքականի հաղթանակ պարգևեցին Նիկոլաս Գոնսալեսի և Լաուտարո Մարտինեսի խփած գոլերը, որոնք գրանցվեցին հանդիպման առաջին խաղակեսում։ Այս հաղթանակից հետո «ալբիսելեստեն» վաստակեց 10 միավոր և Հարավային Ամերիկայի գոտում զբաղեցնում […]

Բրազիլացիները վստահ քայլերով ընթանում են առաջ🎥

2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության Լատինական Ամերիկայի գոտու որկավորման փուլի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Ուրուգվայի հավաքականը Մոնտեվիդեոյում ընդունել էր Բրազիլիայի հավաքականին։ Հանդիպման առաջին խաղակեսում Տիտեի սաներն ունեին առավելություն և երկու անգամ կարողացան գրավել տանտերերի դարպասը։ 33 և 45-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Արթուրն ու Ռիչարլիսոնը։ Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում և «պենտակամպիոնները» […]

Խորվաթիայի հավաքականի դարպասապահի մանկական սխալը, որը ճակատագրական դարձավ🎥

Նոյեմբերի 17-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրը, որի շրջանակում Խորվաթիայի հավաքականը Սպլիտում ընդունել էր մրցաշարի գործող գավաթակիր Պորտուգալիայի ընտրանուն։ Հանդիպումը բավականին լարված պայքարում անցավ և ավարտվեց պորտուգալացիների 2։3 հաշվով հաղթանակով։ Զլատկո Դալիչի ֆուտբոլիստները 29-րդ րոպեին Մատեո Կովաչիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1։0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսի հենց մեկնարում՝ 51-րդ րոպեին, խորվաթները […]

Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիսիտի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի […]

Գերմանիայի հավաքականը պատմության վատագույն ցուցանիշը գրանցեց

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին` 6-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում 6:0 հաշվով ջախջախեց Գերմանիայի հավաքականին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Ֆուրիա Ռոխան» դարձավ առաջին հավաքականը, որը Գերմանիանի դարպասն ուղարկում է 6 գնդակ։ Ընդ որում, Գերմանիայի հավաքականը 1954 թվականի ի վեր կրում է ամենախոշոր հաշվով պարտությունը։ Այդ ժամանակ Հունգարիայի հավաքականին «Բունդեսմանշաֆթը» պարտվել է 8:3 հաշվով։ Այս […]

1 1,709 1,710 1,711 1,712 1,713 2,104