Ինչպես տեղեկացնում է բրազիլական «Ֆլամենգոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» և «Արսենալի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։ 34-ամյա կենտրոնական պաշտպանը նոր ակուկբ է տեղափոխվել անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Հավելենք, ու Լուիզը 14 տարի անց վերադարձավ հայրենիք, որտեղ 2001-07 թթ. […]
Ավելին
«Արսենալի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսը, ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շուտով նոր ակումբ կունենա։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա պաշտպանը պայմանագիր է համաձայցրել թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Independent պարբերականը, «Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի հետ ։ Հաղորդվում է, որ բրազիլացու ցուցադրած խաղից գոհ է անձամբ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ով կարծում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն առանցքային դեր ունի թիմում։ Արտետան կարծում է, որ Լուիսն իր դրական ազդեցությունն ունի երիտասարդ սերնդի որպես ֆուտբոլիստ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպման 45+3-րդ րոպեին «գայլերի» հարձակվող Վիլիան Ժոզեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և ընկավ, իսկ գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսենը վերջին հույս խախտում նկատեց «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսի կողմից՝ բրազիլացուն պատժելով կարմիր քարտով։ Հանուն արդարության՝ նշենք, որ այդ դրվագում Դավիդ Լուիսը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 22-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Վուլվերհեմպտոնը» «Մոլինյու» մարզադաշտում ընդունեց «Արսենալին»։ Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասում «Արսենալի» ֆուտբոլիստներն ունեին առավելություն և 32-րդ րոպեին Նիկոլա Պեպեի խփած գոլի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ, սակայն նախքան ընդմիջման գնալն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ 45+3-րդ րոպեին «զինագործների» պաշտպան Դավիդ Լուիսը կոպիտ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Վուլվերհեմպտոնը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։ Այդ հանդիպման հենց մեկնարկում՝ 5-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո միմյանց բախվեցին «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսն ու «գայլերի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։ Այդ բախումը սպասվածից ավելի սարսափելի էր, ինչի պատճառով հանդիպումը մոտ 10 րոպե կանգնել էր։ «Վուլվերհեմպտոնի» բուժանձնակազմը բավականին երկար ժամանակ օգնություն էր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտայնը, «Արսենալի» ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել հերթական մարզումներից մեկի ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզման ժամանակ «զինագործների» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը անչափ կոպիտ է խաղացել Դավիդ Լուիսի նկատմամբ, ինչից հետո բրազիլացի պաշտպանը բորբոքվել է՝ հարվածելով Սեբալյոսի դեմքին։ Հարվածից հետո Սեբալյոսի քիթը սկսել է արյունահոսել, իսկ հետագայում պարզվել է, որ […]
Ավելին
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի առաջին տուրի շրջանակում կայացավ 24 հանդիպում։ Այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։ Խումբ A Այս խմբի ֆավորիտը՝ «Ռոման», հյուրընկալվելիս ոչ այնքան հեշտ հաղթանակ տարավ Շվեյցարիան ներկայացնող «Յանգ Բոյսի» դեմ խաղում։ Տանտերերը 14-րդ րոպեին Ժան-Պիեր Նսամեի խփած գոլի շնորհիվ հաղթում էին մինչև 69-րդ րոպեն, սակայն հռոմեական ակումբը […]
Ավելին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վերսկսված Պրեմիեր լիգայի շրջանակում «զինագործների»՝ «Մանչեսթեր Սիթիի» 0։3 հաշվով կրած պարտության մասին․ «Ամեն ինչ վատ գնաց՝ սկսած առաջին րոպեից։ Այն, ինչ հնարավոր էր, այսօր տեղի ունեցավ։ Եթե վնասվածքները մկանային վնասվածքներ լինեին, ապա կմտածեի, որ երկար դադարն է պատճառը, սակայն Գրանիտ Ջակայի և Պաբլո Մարիի վնասվածքները մկանային չեն։ Դավիդ […]
Ավելին
Ավելի քան եռամյսա դադարից հետո վերսկսվեց նաև անգլիական Պրեմիեր լիգան։ Հունիսի 17-ին կայացան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։ Նախ «Աստոն Վիլլան» չկարողացավ կոտրել «Շեֆիլդ Յունայթեդի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 արդյունքը։ Այդ խաղից հետո կայացավ նաև «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպման ողջ ընթացն անցավ «քաղաքաբնակների» լուրջ առավելությամբ, իսկ «Արսենալի» խաղը տպավորություն էր ստեղծում, թե «զինագործները» նախապատրաստական […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023