«Մանչեսթեր Յունայթեդում» կարծես թե լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «կարմիր սատանաները» պատրաստ են բաժանվել մի շարք անվանի ֆուտբոլիստների։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը Կազեմիրոյի, Ռաֆայել Վարանի ու Ջեյդոն Սանչոյի մասին է։ Նշվում է, որ «Յունայթեդի» ղեկավարները պատրաստ են առաջարկներ լսել նրանց վերաբերյալ, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ցանկանում իր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում A խմբի շրջանակում մրցեց «Գալաթասարայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլլերային պայքարում, որն ավարտվեց թուրքական ակումբի անանակնկալ հաղթանակով` 3:2 հաշվով։ Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահել առավելությունը. դեռ ավելին` մրցակիցը կամային հաղթանակ տոնեց։ «Գալաթասարայի» […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Ալեխանդրո Գարնաչոն, Կազեմիրոն ու Անտոնի Մարսիալը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ, իսկ «Քրիսթալ Փելասը» լքեց պայքարը։ Հ․Գ․ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ կողմերը գոլային հրավառություն էին պատրաստել ֆուտբոլասերների համար, որն ավարտվեց «ռեկորդ մայսթերի» հաղթանակով` 4:3 հաշվով։ Մյունխենյան ակումբի գոլերը խփեցին Լերոյ Սանեն, Սերժ Գնաբրին, Հարի Քեյնն ու Մաթիս Թելը, իսկ «կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կազեմիրոն, մեկ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «կարմիր սատանաների» համար, ովքեր արդեն 4-րդ րոպեին պարտվում էին 0:2 հաշվով։ «Անտառապահների» կազմից 2-րդ ու 4-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Թոնի Ավոնիյին ու Վիլի Բոլին։ Այդուհանդերձ, Էրիկ Տեն Հագի թիմը հետագայում իր մեջ ուժ գտավ և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին խաղային լուրջ առավելություն` 4:1 հաշվով ջախջախելով «ազնվականներին»։ Էրիկ Տեն Հագի թիմի գոլերը խփեցին Կազեմիրոն, Անտոնի Մարսիալը, Բրունու Ֆերնանդեշն ու Մարկուս Ռեշֆորդը։ Լոնդոնյան ակումբի միակ գոլը խփեց Ժոաու Ֆելիքսը։ Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Արոն Ռամսդեյլ («Արսենալ») Պաշտպաններ – Կիրան Տրիպիե («Նյուքասլ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Վիլիամ Սալիբա, Ալեքսանդր Զինչենկո (երկուսն էլ` «Արսենալ) Կիսապաշտպաններ – Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Էդեգոր («Արսենալ») Հարձակվողներ – Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը թարմացրել է «Ոսկե գնդակ-2023»-ի հավակնորդների ցանկը, որի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա) Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան) Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», […]
Ավելին
Տանժերի «Ստադ Իբն Բատուտա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրին Մարոկկոյի և Բրազիլիայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ մարոկկացիները հաղթեցին 2:1 հաշվով։ Վալիդ Ռեգրագիի թիմին հաղթանակ պարգևեցին Սոֆիան Բուֆալի և Աբդելհամիդ Սաբիրիի խփած գոլերը։ «Պենտակամպիոնների» միակ գոլը խփեց Կազեմիրոն։ Նշենք, որ Մարոկկոն հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին և կմրցի Պերուի […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը հերթական անգամ թարմացրել է «Ոսկե գնդակ 2023»-ի հավակնորդների ցանկը։ Ըստ պարբերականի` մրցանակի հավակնորդների թոփ-20-ն ունի հետևյալ տեսքը. Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա) Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա) Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան) Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան) Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) Կազեմիրո […]
Ավելին
1 2 3 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023