«Հարգի՛ր Մեսսիին»․ Բարսայի երկրպագուները մարզաբազայում կոշտ կերպով դիմավորել են Գրիզմանին🎥

«Հարգի՛ր Մեսսիին»․ Բարսայի երկրպագուները մարզաբազայում կոշտ կերպով դիմավորել են Գրիզմանին🎥

20/11/2020 - 22:12

«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են այն իրավիճակից, որը ստեղծվել է ակումբի ավագ Լեո Մեսսիի շուրջ։

Կատալոնական ակումբի մի շարք երկրպագուներ հարձակվել են մարզաբազայից հեռացող Անտուան Գրիզմանի մեքենայի ուղղությամբ՝ վանկարկելով «հարգի՛ր Մեսսիին»։ GOL-ը հրապարակել է այդ դրվագի տեսանյութը․

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրապգուների նման պահվածքի պատճառ է հանդիսացել Գրիզմանի նախկին գործակալ Էրիկ Օլտասը, ով սկանդալային հայտարարություն էր արել․

«Լեոն ամեն ինչ արել է, որպեսզի Գրիզմանը չհարմարվի «Բարսելոնայում»։ Նա «Բարսայի» կայսրն է»։

Օրեր առաջ, երբ Լեո Մեսսին Արգենտինայից հետ վերադարձավ Բարսելոնա, մի շարք լրագրողներ նրան դիմավորեցին օդանավակայանում և նրան հարցրին Օլտասի այդ խոսքերի մասին, իսկ ֆոտբոլիստը նրանց պատասխանեց․

«Եթե անկեղծ, ես հոգնել եմ լինել «Բարսայի» բոլոր խնդիրների պատճառը լինելուց»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023