Կոնֆլիկտ Արսենալում․ Լուիսը մարզման ժամանակ կոտրել է Սեբալյոսի քիթը

Կոնֆլիկտ Արսենալում․ Լուիսը մարզման ժամանակ կոտրել է Սեբալյոսի քիթը

20/11/2020 - 00:06

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտայնը, «Արսենալի» ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել հերթական մարզումներից մեկի ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզման ժամանակ «զինագործների» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը անչափ կոպիտ է խաղացել Դավիդ Լուիսի նկատմամբ, ինչից հետո բրազիլացի պաշտպանը բորբոքվել է՝ հարվածելով Սեբալյոսի դեմքին։ Հարվածից հետո Սեբալյոսի քիթը սկսել է արյունահոսել, իսկ հետագայում պարզվել է, որ նրա քիթը կոտրվել է։

Սակայն, Դանի Սեբալյոսը կարծես թե հերքում է այս տեղեկությունը և Twitter-ում գրառում է կատարել՝ նշելով, որ դա կեղծ լուր է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023