Author Archives: Miqayel

Transfermarkt-ը ավելացրել է Բիչախչյանի տրանսֆերային արժեքը

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, թարմացրել է Սլովակիայի Ֆորտունա լիգայի շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Բարելավումից չի խուսափել նաև «Ժիլինայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 250 հազար եվրոյից դարձել է 600 հազար եվրո։ Հայազգի ֆուտբոլիստն իր տրանսֆերային արժեքով «Ժիլինայի» ամենաթանկարժեք խաղացողն է։ Նա այդ […]

Ատլետիկոն պոկվում է Ռեալից ու Բարսելոնայից🎥

Իսպանական Լա լիգայի շրջանակում հունվարի 13-ին կայացավ 1-ին տուրից հետաձգված «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» հանդիպումը։ Այս հանդիպումը պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ երկու թիմերն էլ օգոստոսին մասնակցում էին եվրագավաթային մրցաշարերին և հասել էին վերջին փուլեր, կողմերին լրացուցիչ հանգիստ տրամադրվեց։ «Ատլետիկո Մադրիդն» այս խաղում լրիվ իր ոճի մեջ էր․ նախաձեռնությունը զիջել էր […]

Պրեմիեր լիգան նոր առաջատար ունի․ Պոգբան Յունայթեդին բարձրացնում է 1-ին հորիզոնական 🎥

Հունվարի 13-ին անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 1-ին տուրից հետաձգված «Բյորնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Այս հանդիպումը պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ մանկունյական ակումբն օգոստոսին մասնակցում էր Եվրոպա լիգայի խաղարկությանը և հասավ մինչև կիսաեզրափակիչ, այդ պատճառով Օլե Գունար Սուլշերի թիմը լրացուցիչ հանգստի հնարավորություն ստացավ։ Ինչպես և սպասվում էր, խաղն անցավ «կարմիր […]

Շեֆիլդն ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը🎥

Հունվարի 12-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդը» և 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նյուքասլը»։ Հանդիպման հենց մեկնարկից «Շեֆիլդի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և առաջին խաղակեսում կարող էին մի քանի անգամ գրավել «կաչաղակների» դարպասը, սակայն տանտերերի կատարողական վարպետությունն իրեն զգացնել տվեց՝ վրիպելով նպաստավոր դիրքերից։ Կողմերն ընդմիջման գնացին […]

Ատլետիկո Մադրիդ – Սևիլիա․մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Լա լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» 1-ին տուրից հետաձգված հանդիպման շրջանակում կմրցի «Սևիլիայի» դեմ։ Այս հանդիպումը, ինչպես գիտեք, պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ երկու ակումբներն էլ եվրագավաթային մրցաշարերի շրջանակում հասել էին վերջին փուլեր, այդ պատճառով էլ հետաձգվեց։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության […]

Յունայթեդը սահմանել է Պոգբայի հրաժարագինը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է Express-ը, մանկունյական ակումբը կողմնորոշվել է խաղացողի հրաժարագնի հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» ֆրանսիացի կիսապաշտպանին պատրաստ են վաճառել 75 մլն եվրոյի դիմաց։ Հատկանշական է, որ վերջերս ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է նաև ՊՍԺ-ն։ Բացի փարիզեցիներից, Պոգբային իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև […]

Անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներն՝ ըստ IFFHS-ի

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է իր վարկածով անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներին։ Այսպիսով, 2011-2020 թթ․ տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, իսկ նրան հաջորդել են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ 4-10-րդ հորիզոնականներն էլ ունի հետևյալ տեսքը․ 4․ Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմ») 5․ Մասիմիլիանո […]

Լապորտա․ «2024 թ․ նոր մարզադաշտում Մեսսիի հետ ցանկանում եմ նշել ակումբի 125-ամյակը»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան (կառավարել է 2003-2010թթ․), ով ակումբի հաջորդ նախագահական ընտրություններում կրկին առաջադրել է իր թեկնածությունը, խոսել է «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուցման մասին․ «Ես ցանկանում եմ 2024 թվականին նոր մարզադաշտում Լեո Մեսսիի հետ նշել ակումբի հիմնադրման 125-ամյակը։ Մարզադաշտի հարցը հեշտ չէ, քանի որ նրա շինարակական աշխատանքներն արդեն երկու տարի է ինչ ընթանում են։ […]

Բարսելոնան ստիպված կլինի երկար ճանապարհ կտրել՝ Սուպեր գավաթի հանդիպմանը մասնակցելու համար

Հունվարի 13-ին «Բարսելոնան» Իսպանիայի Սուպեր գավաթի 2021 թվականի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Կորդոբայի «Նուեվո Արկանխել» մարզադաշտում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը ստիպված կլինի երկար ճանապարհ կտրել՝ հանդիպմանը մասնակցելու համար։ «Բարսելոնան» նախ ինքնաթիռով կմեկնի Սևիլիա, որտեղից էլ ավտոբուսով կգնա Կորդոբա։ Բարսելոնայից Սևիլիա ինքնաթիռով թռիչքը մոտ 1։30 ժամ է տևում, քանի որ […]

Ատլետիկոն շուտով կհայտարարի Լիոնի հարձակվողին ձեռք բերելու մասին

«Լիոնի» կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբը Դեմբելեին դիտարկում է որպես վերջերս ակումբից հեռացած Դիեգո Կոստայի փոխարինող։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «հնդկացիները» վարձակալելու են ֆուտբոլիստին՝ հետագայում 33 մլն եվրոյի դիմաց խաղացողին գնելու իրավունքով։ Կողմերն արդեն համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը, […]

1 1,659 1,660 1,661 1,662 1,663 2,104