Author Archives: Miqayel

Կայացավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի վիճակահանությունը

Ինչպես տեղեկացնում է Անգլիայի գավաթի պաշտոնական կայքը, կայացել է 1/16 եզրափակչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» «Չելթենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Քրոուլի Թաուն» «Սուոնսի» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» «Սաութհեմպտոն»/«Շրուսբերի Թաուն» – «Արսենալ» «Բարնսլի» – «Նորվիչ» «Միլլոուլ» – «Բրիսթոլ Սիթի» «Չորլի» – «Վուլվերհեմպտոն» «Բրայթոն» – «Բլեքպուլ» «Ուիքոմ Վոնդերս» – «Տոտենհեմ» «Ֆուլհեմ» […]

Fa Cup․ 8-րդ դիվիզիոնի ակումբը պատմություն կերտեց՝ մրցելով ԱՊԼ-ի թիմի դեմ🎥

Հունվարի 10-ին անգլիական ֆուտբոլում պատմական իրադարձություն է գրանցվել։ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 0։5 հաշվով վստահ հաղթանակ տարավ 8-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մարին» ակումբի նկատմամբ։ Լոնդոնյան ակումբին հաղթանակ պարգևեցին Կառլոս Վինիսիուսի հեթ-տրիկը և Լուկաս Մոուրայի ու Ալֆի Դևայնի խփած մեկական գոլերը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Մարինը» դարձել է առաջին ակումբը, որը, ներկայացնելով 8-րդ դիվիզիոնը, […]

Լա լիգայի շրջանակում ամենաշատ հաջողված դրիբլինգ իրականացրած ֆուբտոլիստները 2010 թ․ սկսած

Հեղինակավոր ESPN պարբրականը ներկայացրել է 2010 թվականից սկսած իսպանական Լա լիգայի շրջանակում ամենաշատ հաջողված դրիբլինգի դիմած լավագույն ֆուտբոլիստների իննյակը, որն ունի հետևյալ տեսքը․ 1․ Լեո Մեսսի («Բարսելոնա», 1617 հաջողված դրիբլինգ) 2․ Իկեր Մունիային («Ատլետիկ Բիլբաո», 607) 3․ Իսկո («Ռեալ», «Մալագա», 527) 4․Նեյմար («Բարսելոնա», 493) 5․ Էվեր Բանեգա («Վալենսիա», «Սևիլիա», 465) 6․ Ֆաբիան Օրելյանա («Գրանադա», «Սելտա», […]

Բալեկյանի ծառայություններով արգենտինական գրանդ ակումբ է հետաքրքրված

Ինչպես տեղեկացնում է Еlcrackdeportivo.com.ar-ը, արգենտինական «Ատլետիկո Ուրականում» հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ծառայություններով հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռիվերի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն Բալեկյանի տաղանդի երկրպագուներից է և Դիեգո Մարդոնայի գավաթի շրջանակում, որտեղ «Ուրականն» ու «Ռիվերը» նույն խմբում էին հայտնվել, արգենտինացի մասնագետն անձամբ հետևել է 24-ամյա վինգերի խաղին։ Նշվում է նաև, որ […]

Ռեալը վերջին 15 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել. AS-ի հետաքրքիր վիճակագրական տվյալները

Իսպանական հեղինակավոր AS պարբրականը «Ռեալի» վերաբերյալ հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «արքայական» ակումբը չկարողացավ գրավել «Օսասունայի» դարպասը և գրանցվեց 0։0 հաշիվը։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալն» արդեն չորրորդ անգամ չի կարողանում գոլ խփել մրցակցիների դարպասը։ Լա լիգայի 18 հանդիպման շրջանակում նման դեպք պատահել է 3 անգամ, իսկ ՉԼ-ում՝ 1 անգամ, երբ «Ռեալը» […]

Fa Cup. 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը շոկի ենթարկեց Լիդսին🎥

Մոտենում է ավարտին Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչը։ Մրցաշարի այդ փուլում «Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ լիգան (խմբ․՝ Անգլիայում նշանակությամբ 4-րդ դիվիզիոն) ներկայացնող «Քրոուլի Թաուն» ակումբի դեմ։ Թվում էր՝ այս խաղում կա ակնհայտ ֆավորիտ, և հաղթողի անունը դեռ հանդիպումից առաջ էլ շատերին պարզ էր, սակայն «Քրոուլի Թաունի» ֆուտբոլիստները, մեղմ ասած, համաձայն չէին այդ տեսակետի հետ։ Բնականաբար, […]

Իտալական կրքեր Հռոմում․ Ռոման ու Ինտերը գոլառատ ֆուտբոլ են պարգևում🎥

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ռոման» ու «Ինտերը»։ Հանդիպման հենց մեկնարկից միլանյան ակումբի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և 13-րդ րոպին աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն, սակայն «ներաձուրիների» հարձակվողները վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Խաղը ակտիվ սկսեցին «Ինտերի» ֆուտբոլիստները, սակայն հաշիվը բացեցին «ջիալառոսիները»։ 17-րդ […]

Հենոյի գոլային փոխանցումից հետո Պելեգրինին առաջ մղեց Ռոմային🎥

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Ինտերի» դեմ։ հանդիպման 17-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին առաջ մղեց հռոմեական ակումբին։

Ռոմա – Ինտեր․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայան Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ դուրս կգան «Ռոման» ու «Ինտերը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռոստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակն՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Մեսսին հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ։ Այդ խաղում կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 11 գոլ և շրջանցելով «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոյին՝ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, արգենտինացին միակ ֆուտբոլիստն է, ով Լա […]

1 1,660 1,661 1,662 1,663 1,664 2,104