Author Archives: Miqayel

Պաշտոնական. Դավիդ Յուրչենկոն տեղափոխվեց Ալաշկերտ

Ինչպես տեղեկանում ենք «Ակաշկերտի» մամուլի ծառայությունից, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պայմանագիր է կնքել ակումբի հետ։ «Անչափ ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի Ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր: 2020-ի […]

Ռաուլ Գարսիան խառնում է ֆուտբոլասերների խաղաքարտերը․ Ատլետիկը թույլ չի տալիս, որ Էլ կլասիկոյի ականատես լինենք🎥

Մալագայի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Թվում էր՝ այս խաղում կա ակնհայտ ֆավորիտ՝ ի դեմս «արքայական» ակումբի, սակայն «Ատլետիկի» ֆուտբոլիստներն, ընդհանրապես, համաձայն չէին դրա հետ։ Հանդիպումը սպասվածի պես մեկնարկեց «Ռեալի» առավելությամբ, սակայն բասկյան ակումբին հաջողվեց ընդմիջման գնալ երկու […]

Արարատ-Արմենիան եվրոպական առաջնությունների շրջանակում ամենաքիչն է գոլ բաց թողնում

Պարզվում է՝ VBet Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբ բավական ամուր պաշտպանություն ունեն։ Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, 2020/21 մրցաշրջանի ընթացքում եվրոպական բոլոր առաջնությունների շրջանակում «Արարատ-Արմենիան» ունի ամենահուսալի պաշտպանությունը։ Դավիդ Կամպանիայի թիմն, անցկացրած 9 խաղերից հետո, բաց է թողել ընդամենը 3 գնդակ։ Ընդ որում՝ այդ 3 գոլերն էլ «Արարատ-Արմենիան» բաց է թողել առաջնության մեկնարկային խաղերում, իսկ […]

Ռեալ Մադրիդ – Ատլետիկ Բիլբաո․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի Սուպեր գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն», որը տեղի կունենա Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» միայն 11-մետրանոցներով կարողացավ կոտրել «Ռեալ Սոսիեդադի» դիմադրությունը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ […]

Ֆիլ Ֆոդենը մեկ դրվագում երկու անգամ Զիդանի հայտնի հնարքն է կիրառել🎥

Հունվարի 14-ին Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ Ֆիլ Ֆոդենի հեղինակած գոլի շնորհիվ 1։0 հաշվով առավելության է հասել «Բրայթոնի» նկատմամբ։ Անգլիացի երիտասարդ կիսապաշտպանը ոչ միայն դարձավ խաղի միակ գոլի հեղինակ, այլև որոշ դրվագներում անզուգական ֆուտբոլ էր ցուցադրում։ Մասնավորապես՝ 55-րդ րոպեին նա հարձակման ձախ եզրում հայտնվել էր երկու ֆուտբոլիստների հսկողության ներքո․ 20-ամյա […]

Պաշտոնական․ Բարսելոնայի նախագահական ընտրություններին 3 թեկնածու է մասնակցելու

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, հունվարի 24-ին կայանալիք ակումբի նախագահական ընտրություններին մասնակցելու է 3 թեկնածու։ Ակումբն ավարտին է հասցրել թեկնածուների հավաքած ստագրությունների քննությունը և հաշվարկը, ինչի արդյունքում նախագակահան ընտրություններին մասնակցելու են Ժոան Լապորտեն (9625 հաստատված ստորագրություն), Վիկտոր Ֆոնտը (4431 ստորագրություն), ինչպես նաև Տոնի Ֆրեյշան (2634 ստորագրություն)։ Հատկնշական է, որ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, պետք է […]

Պաշտոնական․ Յովիչը վերադարձավ հարազատ ակումբ

Ինչպես տեղեկացնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալից» վարձակալել է Լուկա Յովիչին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, սակայն հայտնի չէ, թե կողմերի միջև կնքված պայմանագրում կա կետ, որը հնարավորություն կտա գերմանական ակումբին գնել Յովիչի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Լուկա Յովիչը 2019 թվականի ամռանը «Ռեալ» է տեղափոխվել հենց «Այնտրախտից»։ Այդ ժամանակ […]

«Ծնողներս ինձ միշտ սովորեցրել են թափել աղբը»․ Նեյմարի ու Մարսելի պաշտպանի լեզվակռիվը Twitter-ում

Հունվարի 14-ին կայացել է Ֆրանսիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի շրջանակում ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթեց «Մարսելին»՝ հոբելյանական՝ 10-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Այդ հանդիպումից հետո ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսը վեճի են բռնվել Twitter-ում։ Այս ֆուտբոլիստների հարաբերությունները սրվել են դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Լիգա 1-ի ընթացիկ խաղարկության 3-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումից […]

Միլանը ցանկանում է վարձակալել Բավարիայի ֆուտբոլիստին

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Բավարիայի» 19-ամյա վինգեր Լեոն Դայակուն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Քյոլնը», «Ունիոն Բեռլինն» ու ֆրանսիական «Նիցցան»։ Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր ակումբները դիտարկում են ֆուտբոլիստին վարաձակալելու տարբերակը, որն իր մեջ կներառի նաև խաղացողին գնելու իրավունք։ Ընդ որում՝ ինքը՝ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է ժամանակավորապես […]

Ե՞րբ էր Բավարիան վերջին անգամ 11-մետրանոցներով պարտվել Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբի

Հունվարի 13-ին կայացավ Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլը» և գործող գավաթակիր «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը հանդիպման մեծ մասում հաղթում էր 1։2 հաշվով, սակայն 90+5-րդ րոպեին գնդակ բաց թողեց, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դարպասի գրավում չարձանագրվեց։ Կողմերը հաղթողին պարզելու համար 11-մետրանոց հարվածներ […]

1 1,657 1,658 1,659 1,660 1,661 2,104