Անցնող տասնամյակի լավագույն  գլխավոր մարզիչներն՝ ըստ IFFHS-ի

Անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներն՝ ըստ IFFHS-ի

12/01/2021 - 11:13

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը հրապարակել է իր վարկածով անցնող տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչներին։

Այսպիսով, 2011-2020 թթ․ տասնամյակի լավագույն գլխավոր մարզիչ է ճանաչվել «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, իսկ նրան հաջորդել են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։ 4-10-րդ հորիզոնականներն էլ ունի հետևյալ տեսքը․

4․ Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմ»)

5․ Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ)

6․ Ունայի Էմերի («Վիլյառեալ»)

7․ Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»)

8․Կառլո Անչելոտի («Էվերտոն»)

9․ Մաուրիսիո Պոչետինո (ՊՍԺ)

10․ Մարսելո Գալյարդո («Ռիվեր Փլեյթ»)

Հավելենք, որ Դիեգո Սիմեոնեն անցնող տասնամյակի ընթացքում, բացի «Ատլետիկոյից», մարզել է նաև իտալական «Կատանիան» և արգենտինական «Ռասինգը», իսկ 2012 թվականից մադրիդյան ակումբի ղեկին է։ Այդ ընթացքում «հնդկացիները» նվաճել են 7 տիտղոս։ Ակումբը երկուական անգամ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող ու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ՝ Լա լիգայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ «Էլ Չոլոյի» գլխավորությամբ «Ատլետիկոն» 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում հասել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ պարտվել է «Ռեալին»։

# , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023