Author Archives: Miqayel

Միլանը կրկնել է Ինտերի` 1949/50 և 50/51 մրցաշրջաններում գրանցած ռեկորդը

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածում միլանյան ակումբը կայացած 17 խաղերից 16-ում նվազագույնը խփել է 2+ գոլ՝ կրկնելով «Ինտերի»` 1949/50 և 50/51 մրցաշրջանի ռեկորդային ցուցանիշը։ Միայն միլանյան երկու ակումբներն են առաջնության առաջին հատվածի 16 հանդիպման շրջանակում դարձել […]

Ինչպե՞ս Հենոն գրավեց Իտալիան կամ Հռոմի նոր կայսրը 🎥

Ներկայացնում ենք տեսանյութ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հենոն ֆուտբոլային կարիերայում երկրորդ երիտասարդությունն է ապրում։ Ուսմնասիրում ենք հաջողության ճանապարհը, վերլուծում ենք նրա խաղային բոլոր գործողութույնները, ներկայացնում ենք բոլոր գոլերն ու փոխանցումները։ Միասին կհասկանանք, թե ի՞նչը ստիպեց Հենոյին փոխել իր մոտեցնումները, ինչպե՞ս Մխիթարյանը գրավեց Իտալիան, ինչպե՞ս դարձավ լավագույններից մեկը, ինչպե՞ս «Ռոմայում» վերածվեց հեղինակության ու առաջատարի, ի՞նչ հեռանկարներ կան […]

Օսասունան ծանր խաղում կարևոր միավորներ խլեց Ռեալից🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվեց «Օսասունային»։ Ինչպես և սպասվում էր, «Օսասունան» հանդիպման մեծ մասում պաշտպանվելու էր, իսկ «Ռեալը»՝ գրոհելու։ «Արքայական» ակումբը վերահսկում էր գնդակի տեղաշարժը, փորձում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն բացարձակ սրություն չկար մադրիդյան ակումբի խաղում՝ չստացվելով գրեթե ոչինչ։ Հանդիպման ընթացքում Կարիմ Բենզեմային հաջողվեց երկու անգամ դառնալ […]

Բարսան հիանալի խաղով թափ է հավաքում 🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։ Կատալոնական ակումբը բավական լավ մարզավիճակ է հավաքել և որևէ հնարավորություն չտվեց անդալուսական ակումբին՝ հաղթելով 0։4 հաշվով։ Ռոնալդ Կումանի սաները վստահ առաջին խաղակես անցկացրին և ընդմիջման գնացին 3 գնդակի առավելությամբ։ Նախ Անտուան Գրիզմանը 12-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, ապա հետագայում խաղի մեջ մտավ նաև […]

Աստոն Վիլլայի պատանի ֆուտբոլիստների անհավանական ուրախությունը Լիվերպուլի դարպասը գրավելուց հետո🎥

Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկության հիմնական փուլը, որին մասնակցում են նաև Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները։ «Լիվերպուլը» 1/32 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նատկամբ, սակայն, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն այդ հանդիպմանը ներկայացել էր բացառապես 16-20 տարեկան ֆուտբոլիստներով, քանի որ հիմնական կազմի բազմաթիվ ֆուբտոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Չնայած կարգերի ահռելի տարբերությանը՝ «Աստոն […]

Աստոն Վիլլայի տնօրեն․ «Մեր ֆուտբոլիստներից ոմանց ծնողներն էին բերել մարզադաշտ»

Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի հիմնական փուլը, որին մասնակցում են նաև Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր ակումբները։ «Լիվերպուլը» 1/32 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նատկմամբ, սակայն, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն այդ խաղին բացառապես ներկայացել էր 16-20 տարեկան ֆուտբոլիստներով, քանի որ ակումբի հիմնական կազմի գրեթե կեսը վարակված է կորոնավիրուսով։ Խաղից առաջ «Աստոն Վիլլայի» […]

Ռեալի ֆուտբոլիստները ձնագնդի խաղացին, ապա ձնախառն մարզում անցկացրին🎥

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս Պամպլոնայում պետք է մրցի «Օսասունայի» դեմ։ Անցնող օրերին Մադրիդում աննախադեպ շատ ձյուն է տեղացել, ինչը խառնել է շատերի բնկանոն կյանքը, որն էլ բավական զվարճալի է դարձրել «արքայական» ակումբի նախախաղային վերջին մարզումը։ «Ռեալի» ֆուտբոլիստները մարզմանը ժամանալուն պես սկսում են ձնագնդի խաղալ, իսկ այնուհետև ձնախառն պայմաններում մարզում […]

FA Cup. Լիվերպուլը վերժխնդիր եղավ Աստոն Վիլլայի երեխաներից🎥

Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկության հիմնական փուլը, որին մասնակցում են նաև արդեն Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր ակումբները։ 1/32 եզրափակչի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Ինչպես հայտնի է, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը ծանրագույն իրավիճակում է հայտնվել, քանի որ ակումբի հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով, ակումբի մարզաբազան անորոշ ժամկետով փակվել է, իսկ […]

Թրիլլեր Մյունխենգլադբախում․ Բորուսիայի գերկամային հաղթանակը Բավարիայի նկատմամբ🎥

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մյունխենգլադբախում միմյանց դեմ մրցեցին տեղի «Բորուսիան» և «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ, քանի որ նախ՝ 20-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա՝ 26-րդ րոպեին Լերոն Գորեցկան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Բորուսիայի» ֆուտբոլիստները, սակայն, չընկճվեցին և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն կրճատեցին, այլև […]

Copa del Rey․ կայացավ 1/16 եզրափակչի վիճակահանությունը

Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, կայացել է Cola del Rey-ի՝ Իսպանիայի թագավորական գավաթի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: 1/16 եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 16-ին, 17-ին, 20-ին ու 21-ին։ «Կոռնելիա» – «Բարսելոնա» «Ալկոյանո» – «Ռեալ Մադրիդ» «Իբիցա» – «Ատլետիկ Բիլբաո» «Կորդոբա» – «Ռեալ Սոսիեդադ» «Լեգանես» – «Սևիլիա» «Ալկորկոն» – «Վալենսիա» «Ժիրոնա» – «Կադիս» «Սպորտինգ Խիխոն» […]

1 1,661 1,662 1,663 1,664 1,665 2,104