Author Archives: Miqayel

Տեր Շտեգենի փայլուն խաղը Բարսային դուրս բերեց եզրափակիչ🎥

Հունվարի 14-ին մեկնարկեց Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում են Լա լիգայի գործող չեմպիոն «Ռեալը», գործող փոխչեմպիոն «Բարսելոնան», ինչպես նաև Իսպանիայի թագավորական գավաթի նախորդ խաղարկության շրջանակում եզրափակիչ հասած երկու բասկյան ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Եզրափակիչ հանդիպումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչ օրս չի կայացել և անորոշ ժամանակով հետաձգված է։ Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ […]

Ֆուլհեմն անչափ կարևոր միավորներ է խլում Տոտենհեմից🎥

Հունվարի 14-ին անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրից հետաձգված «Տոտենհեմ» – «Ֆուլհեմ» հանդիպումը։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «շնաձկների» առավելությամբ, ովքեր էլ 25-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Գլխի դիպուկ հարվածով իր թիմին առաջ մղեց Հարի Քեյնը։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողի անվան դիմաց անցկացրած 17 խաղից հետո գրանցվել է 11-ական գոլ և գոլային […]

Եկա, տեսա, հաղթեցի!!! Պոչետինոն մարզչական կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց🎥

Հունվարի 14-ին Լանսի «Բոլար-Դելելիս» մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ-ն ու «Մարսելը»։ Հանդիպումը հիմնականում անցավ փարիզյան ակումբի առավելությամբ, որը հենց մեկնարկային րոպեներից էլ տիրել էր նախաձեռնությանը՝ ստեղծելով մի շարք գոլային պահեր։ Այդ գոլային պահերից մեկն էլ 39-րդ րոպեին վերածվեց գոլի, որի հեղինակը դարձավ Մաուրո Իկարդին։ Երկրորդ […]

Սիթին ընդհուպ մոտեցավ Լիվերպուլին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։ Չնայած Պեպ Գվարդիոլայի սաները խաղի մեծ մասում ունեին լուրջ առավելություն՝ ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը։ «Սիթիի» միակ ու հաղթական գնդակը գրանցվեց 44-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ Ֆիլ Ֆոդենը՝ եզրափակելով Կևին դե Բրոյնեի կատարած փոխանցումը։ Բելգիացի կիսապաշտպանը կատարած գոլային փոխանցումների […]

Ռեալ Սոսիեդադ – Բարսելոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հունվարի 13-ին մեկնարկում է Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկությունը, որի նմասնակցում են Լա լիգայի գործող չեմպիոն «Ռեալը», գործող փոխչեմպիոն «Բարսելոնան», ինչպես նաև Իսպանիայի թագավորական գավաթի նախորդ խաղարկության շրջանակում եզրափակիչ հասած «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Եզրափակիչ խաղը մինչ այժմ չի կայացել․ այն կորոնավիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգված է։ Իսպանիայի Սուպեր գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը […]

Պաշտոնական․ Լիոնի հարձակվողը տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը «Լիոնից» վարձակալեց կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը Դեմբելեին վարձակալել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչի դիմաց «Լիոնը» կստանա 1․5 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարձակալության ավարտից հետո «Ատլետիկոն» հնարավորություն կունենա 33 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Մուսա Դեմբելեն […]

Աղբյուր․ «Հալանդն ամռանը կհեռանա Բորուսիայից․ Ռայոլան կօգնի նրան տեղափոխվել Բարսելոնա»

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը 2021 թվականի ամռանը կհեռանա ակումբից, իսկ նրա գործակալ Մինո Ռայոլան հետաքրքրված է խաղացողի՝ «Բարսելոնա» տեղափոխությամբ։ 20-ամյա նորվեգացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ եվրոպական գրանդ ակումբներ, սակայն, ըստ Onze TV3-ի լրագրող Օրիոլ Դոմենեկի տեղեկությունների՝ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի համար ամենագրավիչ տարբերակը կլինի ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը։ Բանն […]

«Ո՞վ է ասել նրան, որ մենք ցանկանում ենք իր հետ պայմանագիր կնքել»․ Ժոզեի «կծող» պատասխանը Օզիլի գրառմանը

Օրեր առաջ «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է երկրպագուների հարցերին։ 32-ամյա ֆուտբոլիստի հետևորդներից մեկը նրան հարցրել է՝ կավարտեր ֆուտբոլիստի կարիերան, թե կտեղափոխվեր «Տոտենհեմ», որին Օզիլը պատասխանել է հետևյալ կերպ․ «Պարզ հարց․ կավարտեի կարիերաս»։ Հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան, «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 16-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում մրցելու է «Ֆուլհեմի» դեմ։ Այդ հանդիպման նախախաղային ասուլիսի […]

Կարասկոն 80-ականնեի Fiat-ով վազանց է կատարում Լյորենտեի ժամանակակից 4×4 ամենագնացին🎥

Հունվարի 9-ին Լա լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» 18-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ պետք է մրցեր «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ, սակայն Մադրիդում ձյան տեսքով վերջին 50 տարվա ամենաառատ տեղումների պատճառով բասկյան ակումբի ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել «Բարախաս» օդանավակայանում` վերադառնալով Բիլբաո։ Այդ weekend-ին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին հանգիստ էր տրված։ Միայն փոքր մարզումային խումբ էր մարզվել ակումբի մարզաբազայում, իսկ […]

Ե՞րբ էր վերջին անգամ Յունայթեդն անցկացրած 17 խաղից հետո եղել ԱՊԼ-ի առաջատար

Հունվարի 13-ին անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 1-ին տուրից հետաձգված «Բյորնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Մանկունյական ակումբը Պոլ Պոգբայի հեղինակած միակ գոլի շնորհիվ դժվար հաղթանակ տարավ հյուրընկալվելիս և գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լիվերպուլին» գերազանցելով 3 միավոր։ Պարզվում է՝ անցկացրած 17 խաղից հետո «Յունայթեդը» ԱՊԼ-ի առաջատար շատ վաղուց չէր եղել։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, նման […]

1 1,658 1,659 1,660 1,661 1,662 2,104