Լապորտա․ «2024 թ․ նոր մարզադաշտում Մեսսիի հետ ցանկանում եմ նշել ակումբի 125-ամյակը»

Լապորտա․ «2024 թ․ նոր մարզադաշտում Մեսսիի հետ ցանկանում եմ նշել ակումբի 125-ամյակը»

12/01/2021 - 10:48

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան (կառավարել է 2003-2010թթ․), ով ակումբի հաջորդ նախագահական ընտրություններում կրկին առաջադրել է իր թեկնածությունը, խոսել է «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուցման մասին․

«Ես ցանկանում եմ 2024 թվականին նոր մարզադաշտում Լեո Մեսսիի հետ նշել ակումբի հիմնադրման 125-ամյակը։ Մարզադաշտի հարցը հեշտ չէ, քանի որ նրա շինարակական աշխատանքներն արդեն երկու տարի է ինչ ընթանում են։

Մեսսիի հարցն ավելի հեշտ է, քան մարզադաշտինը։ Հիանալի կլիներ այդ տարեդարձը նշել նրա հետ, ինչը գեղեցիկ եզրափակիչ հրավառություն կլինի»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է Goal-ը։

«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները նախատեսված են հունվարի 24-ին։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հիմնադրվել է 1899 թվականի նոյեմբերի 29-ին՝ շվեյցարացի մարզիկ Ժոան Գամպերի կողմից։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023