«Բարսելոնայում» մտադիր են շարունակել համագործակցությունը Խավիի հետ` չնայած նա պատրաստվում է հեռանալ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Marca-ն գրում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Խավիին առաջարկել գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո դառնալ ակումբի հիմնադրամի դեսպանը։ 44-ամյա մասնագետը սույն թվականի հունվարին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Լապորտան […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի վինգեր Լամին Յամալի վերաբերյալ 200 մլն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է մերժել. «Մենք առաջարկ էինք ստացել այնպիսի խաղացողի համար, ինչպիսին Յամալն է։ Պատրաստ էին վճարել 200 միլիոն եվրո, սակայն մենք ասացինք` ո՛չ։ Մենք հավատում ենք այդ տղայի խաղային որակներին ու մարզական տեսլականին։ Մենք առաջարկներ ենք ստացել նաև […]
Ավելին
«Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են, որ ակումբի գլխավոր մարզիչ Խավին ևս մեկ մրցաշրջան շարունակի զբաղեցնել պաշտոնը։ Diaro Sport-ը գրում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան ոչ պաշտոնապես, սակայն անկեղծորեն ու վճռականորեն Խավիին հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում կցանկանար նրան տեսնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ակումբի փոխնախագահ Ռաֆա Յուստեն նույնպես կարծում է, որ առավել նպատակահարմար կլինի, եթե […]
Ավելին
«Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող է փնտրում Խավիի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ As-ը հայտնում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան երազում է Յուրգեն Կլոպին նշանակել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ։ Լապորտան դիտարկում է նաև Պեպ Գվարդիոլայի տարբերակը, սակայն իսպանացի մասնագետին հրավիրելը գրեթե անհնար է թվում. վերջինս մինչև 2025 թ. հունիսի 30-ը […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է գլխավոր մարզչի տարբերակներ դիտարկել։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանան» գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է նշանակել այնպիսի մասնագետի, ով աշխատանքային հարուստ փորձ կունենա ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ բարձրակարգ ակումբի կազմում։ Եթե կատալոնական ակումբին չհաջողվի նման մասնագետի հրավիրել, ապա, ամենայն հավանականությամբ, գլխավոր մարզիչ կշանակվի Ռաֆա Մարկեսը, ով այժմ մարզում է «Բարսելոնա Բ»-ն։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ As-ը հայտնում է, որ «արքայական» ակումբում քննարկում են այդ խաղում չնշանակված երեք 11-մետրանոցի մասին։ Խոսքը Լուակս Վասկեսի և Սաուլի, ինչպես նաև Ջուդ Բելիգնհեմի մասնակցությամբ երկու դրվագների մասին է` ընդդեմ Ստեֆան Սավիչի ու Մարկոս Լյորենտեի։ «Եթե նման բան տեղի ունենար «Մետրոպոլիտանոյում», նրանք […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանան» հոլանդացի մասնագետին դիտարկում է` որպես գլխավոր մարզչի պաշտոնում Խավիի փոխարինողի, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է կատալոնական ակումբը։ Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան արդեն կապվել է Ռայկարդի հետ և հայտնել, որ ցանկանում է նրան նշանակել ակումբի գլխավոր […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» (3:2) հանդիպման մրցավարության մասին. «Այն, ինչ տեղի ունեցավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, խայտառակություն էր։ Կարծում եմ` մրցավարական կորպուսը պետք է արձագանքի մրցավարների վրա ճնշում գործադրելու դեպքերին, որոնք տեղի են ունենում ողջ մրցաշրջանի ընթացքում։ Պատասխան չտալով՝ նրանք մեզ ստիպում են անհանգստանալ, […]
Ավելին
«Բարսելոնային» մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատում են, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ստիպել է գլխավոր մարզիչ Խավիին փոխել «բլաուգրանայի»` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 6-րդ տուրում «Անտվերպենի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման հայտացուցակը։ Մասնավորապես, Mundo Deportivo-ն հայտնում է, որ Խավին ցանկացել է հանգստի հնարավորություն տալ Ռոբերտ Լևանդովսկուն, Ռոնալդ Արաուխոյին և Իլկայ Գյունդողանին, ովքեր վերջին շրջանում […]
Ավելին
Ինչպես տեղելացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։ Կողմերը պայմանագիրը կնքել են 2 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց ՊՍԺ-ին վճարելու է մոտ 100 մլն եվրո, որը ներառելու է նաև հավելավճարները։ Ինսայդեր Ֆաբրիցո […]
Ավելին
1 2 3 15

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023