Author Archives: Miqayel

Բարսելոնան 18 վայրկյան ուշացման պատճառով չի կարողացել տրասնֆեր իրականացնել

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը «Բարսելոնան» մեքսիկացի աջ պաշտպան Խուլիան Արաուխոյի տրանսֆերի հարցում հանաձայնության էր հասել «Լոս Անջելես Գալաքսիի» հետ։ Այդուհանդերձ, «բլաուգրանան» անախորժության պատճառով չի կարողացել ավարտին հասցնել ու գրանցել գործարքը։ Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կատարվածի մասին. «Մենք տեխնիկական խնդրի պատճատով չհասցրինք գրանցել գործարքը։ Ուշացանք ընդամենը 18 վայրկյան։ Այժմ պետք է […]

Հայաստանի Մ-21 հավաքականն իմացավ Եվրո-2025-ի որակավորման փուլի մրցակիցներին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր` փետրվարի 2-ին, կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց E խմբում և կմրցի Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի ու Ռումինիայի դեմ։ Հավելենք, որ որակավորման փուլի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բարսելոնան 2017/18 մրցաշրջանից ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բետիսին»։ «Բլաուգրանան» այդ հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ինչպես հայտնում է OptaJose-ն, 2017/18 մրցաշրջանից ի վեր «Բարսելոնան» առաջին անգամ 19 խաղից հետո վաստակել է 50 միավոր։ Վերոնշյալ մրցաշրջանում «կապտանռնագույնները» դարձել են Լա լիգայի չեմպոին` վաստակելով 93 միավոր։ Հատկանշական […]

Չելսին ներկայացրեց Էնցո Ֆերնանդեսին 📸🎥

«Չելսին» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Էնցո Ֆերնանդեսին, ում «ազնվականները» ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը 121 մլն եվրոյի դիմաց գնել են «Բենֆիկայից»։ Արգենտինացի կիսապաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալու «5» համարի մարզաշապիկով, որը ժամանակին կրել են Ժորժինիոն (2018-23 թթ.), […]

Իտալիայի գավաթ. Կրեմոնեզեն շարունակում է իր հեքիաթը` պայքարից դուրս թողնելով նաև Ռոմային🎥

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրնացվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։ Դավիդե Բալարդինիի թիմի կազմից աչքի ընկավ Սիրիլ Դեսերսը, իսկ Զեկի Չելիկը գրավեց սեփական դարպասը։ «Գայլերի» միակ գոլը խփեց Անդրեա Բելոտին։ Այպսիսով, «Կրեմոնեզեն» պայքարը կշարունակի Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում, որի շրջանակում կմրցի «Ֆիորենտինայի» […]

Բարսելոնան հետաձգված խաղում անչափ կարևոր հաղթանակ տոնեց Բետիսի նկատմամբ🎥

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «բլաուգրանան» երկու գնդակ ուղարկեց անդալուսական ակումբի դարպասը, իսկ սեփականը բաց թողեց միայն մեկը` հաղթելով 2:1 հաշվով։ Խավիի թիմի կազմից աչքի ընկան Ռաֆինիան ու Ռոբերտ Լևանդովսկին։ «Բետիսի» գոլն էլ, որպես ինքնքնագոլ, գրանցվեց Ժյուլ Կունդեի անվան դիմաց։ […]

Գերմանիայի գավաթ. Բավարիան վստահ խաղով ջախջախեց Մայնցին🎥

Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։ Դեռ առաջին կեսում մյունխենյան ակումբը վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Էրիկ-Մաքսիմ Չուպո Մոտինգը, Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն։ Հանդիպման վերջնամասում էլ Ալֆոնսո Դևիսը դրեց հանդիպման վերջակետը` 4:0։ Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը պայքարը կաշրունակի Գերմանիայի […]

Մբապեի մղձավանջը. չիրացրած երկու 11-մետրանոց և վրիպում դատարկ դարպասի դիմաց🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Մոնպելյեի» դեմ։ Հանդիպան առաջին խաղակեսը պարզապես մղձավանջային ստացվեց փարիզյան ակումբի գոլահար Կիլիան Մբապեի համար։ 7-րդ րոպեին Քրիստոֆ Գալտիեի թիմը 11-մետրանոց վաստակեց։ Նշակերին մոտեցավ Կիլիան Մբապեն, ում հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Բենժամին Լեկոմտը։ Այդուհանդերձ, գլխավոր մրցավար Ժերեմի Պինյարը, խորհրդակցելով VAR համարագի իր գործընկերների հետ, վերանշանակեց 11-մետրանոցը, […]

Լիգա 1-ի նոր հերոսը. Ռեյմսի հարձակվողը գլխավորեց ռմբարկուների ցուցակը🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում «Ռեյմսը» սեփական հարկի տակ մրցեց «Լորյանի» դեմ` տանելով գերկամային հաղթանակ 4:2 հաշվով։ Հանդիպման ընթացքում «կարմրասպիտակները» զիջում էին 0:2 հաշվով, սակայն Վիլիամ Սթիլի սաները բեկեցին խաղի սցենարը և արժանի հաղթանակ կորզեցին։ Հանդիպմամ հերոս դարձավ «Ռեյմսի» 21-ամյա անգլիացի հարձակվող Ֆոլարին Բալոգանն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։ Երիտասարդ ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում խփած […]

Կանսելուն Բավարիայի կազմում նորամուտի խաղում առաջին ասիստը կատարեց🎥

Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Մայնցի» դեմ։ Մյունխենյան ակումբի կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաու Կանսելուն, ով արդեն 18-րդ րոպեին առաջին արդյունավետ գործողությունը կատարեց` օգնելով գոլի հեղինակ դառնալ Էրիկ-Մաքսիկ Չուպո Մոտինգին։

1 932 933 934 935 936 2,106