Իտալիայի գավաթ. Կրեմոնեզեն շարունակում է իր հեքիաթը` պայքարից դուրս թողնելով նաև Ռոմային🎥

Իտալիայի գավաթ. Կրեմոնեզեն շարունակում է իր հեքիաթը` պայքարից դուրս թողնելով նաև Ռոմային🎥

02/02/2023 - 02:04

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրնացվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։

Դավիդե Բալարդինիի թիմի կազմից աչքի ընկավ Սիրիլ Դեսերսը, իսկ Զեկի Չելիկը գրավեց սեփական դարպասը։

«Գայլերի» միակ գոլը խփեց Անդրեա Բելոտին։

Այպսիսով, «Կրեմոնեզեն» պայքարը կշարունակի Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում, որի շրջանակում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023