Չելսին ներկայացրեց Էնցո Ֆերնանդեսին 📸🎥

Չելսին ներկայացրեց Էնցո Ֆերնանդեսին 📸🎥

02/02/2023 - 10:58

«Չելսին» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Էնցո Ֆերնանդեսին, ում «ազնվականները» ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը 121 մլն եվրոյի դիմաց գնել են «Բենֆիկայից»։

Արգենտինացի կիսապաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալու «5» համարի մարզաշապիկով, որը ժամանակին կրել են Ժորժինիոն (2018-23 թթ.), Կուրթ Զուման (2014-17 թթ.), Մայքլ Էսիենը (2005-14 թթ.), Ալեքսեյ Սմերտինը (2004-05 թթ.), Ֆրանկ Լեբյոֆը (1996-01 թթ.) և այլ անվանի ֆուտբոլիստներ։

Վերջում ավելացնենք, որ «Չելսին» նաև իր նորեկին նվիրված երգ է նվիրել իսպաներենով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023