Բարսելոնան 18 վայրկյան ուշացման պատճառով չի կարողացել տրասնֆեր իրականացնել

Բարսելոնան 18 վայրկյան ուշացման պատճառով չի կարողացել տրասնֆեր իրականացնել

02/02/2023 - 16:55

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը «Բարսելոնան» մեքսիկացի աջ պաշտպան Խուլիան Արաուխոյի տրանսֆերի հարցում հանաձայնության էր հասել «Լոս Անջելես Գալաքսիի» հետ։

Այդուհանդերձ, «բլաուգրանան» անախորժության պատճառով չի կարողացել ավարտին հասցնել ու գրանցել գործարքը։

Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կատարվածի մասին.

«Մենք տեխնիկական խնդրի պատճատով չհասցրինք գրանցել գործարքը։ Ուշացանք ընդամենը 18 վայրկյան։

Այժմ պետք է սպասենք, թե ինչ պատասխան կտա ՖԻՖԱ-ն»,- Ալեմանիի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ եթե ՖԻՖԱ-ն, ի վերջո, «Բարսելոնային» թույլատրի գրանցել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, կատալոնական ակումբը գործարքի դիմաց «Լոս Անջելես Գալաքսիին» վճարելու է 4 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Սպասվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը հանդես կգա «Բարսելոնա Բ»-ի կազմում։

Հավելենք, որ Խուլիան Արաուխոն «Բարսելոնայի» սան է և հանդես է եկել ԱՄՆ-ում գտնվող «բլաուգրանայի» ակադեմիայում։

Մեքսիկացի ֆուտբոլիստը «Լոս Անջելես Գալաքսիի» շարքերը համալրել է 2018 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 109 հանդիպում` դառնալով 2 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023