«Ռեալ Մադրիդն» ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսին։ Cadena SER-ը հայտնում է, որ կողմերը նախնական բանակցություններ են վարել, որի ընթացքում «արքայական» ակումբը գործարքի դիմաց առաջարկել է 35 մլն եվրո, սակայն «Բավարիան» ցանկանում է վաստակել 50 մլն։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալն» այժմ պատրաստվում է բարելավել իր առաջարկը և բավարարել մյունխենյան ակումբի […]
Ավելին
«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։ Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն X-ի միկրոբլոգում գրում է, որ «ռոսոներիները» սահմանել են ֆրանսիացի լատերալի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70-80 մլն եվրո։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բավարիան», որը փոխարինող է փնտրում Ալֆոնսո Դևիսի համար։ Սպասվում […]
Ավելին
«Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ կանադացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի հարցում «արքայական» ակումբի հետ սկզբունքային համաձայնության է հասել։ Պայմանագիրը նախատեսված է լինելու մինիև 2029 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն ձախ պաշտպաններին։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է As-ը, կանադացի լատերալի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը Դևիսին դիտարկում է որպես ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման հիմնական թեկնածու։ Հաղորդվում է, որ «սերուցքայիններն» ակտիվացել են 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում և արդեն բանակցություններ են վարում վերջինիս ներկայացուցիչների հետ։ […]
Ավելին
«Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոսո Դևիսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կանադացի լատերալը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբից առաջարկի է սպասում ընթացիկ կամ 2024 թ. ամռանը։ Հատկանշական է, որ «սերուցքայինները» նույնպես մտադիր են ձեռք բերել Դևիսին, սակայն այս գործարքն իրականացնելը բավական բարդ է, […]
Ավելին
Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է առաջնության 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») Պաշտպաններ – Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»), Մաթիյս դե Լիխտ («Բավարիա»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա») Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Ջամալ Մուսիսալա («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բորուսիա Դորտմունդ») Հարձակվողներ – Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ»), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բավարիային»։ «Քաղաքաբնակների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Բերնարդու Սիլվան` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Բացի դրանից, պորտուգալացի կիսապաշտպանն աչքի ընկավ նաև անհատական փայլուն խաղով։ Դրվագներից մեկում 28-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 7 վայրկյանում գնդակը 3 անգամ անցկացրեց «Բավարիայի» ֆուտբոլիստների ոտքերի արանքով։ Բերնարդուի հնարքներից […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Աուգսբուրգի» դեմ: Հյուրերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել Յուլիան Նագելսմանի թիմի համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին Մերգիմ Բերիշայի ջանքերով բացեցին հաշիվը: Արագ բաց թողած գոլը կարծես զայրացրեց մյունխենյան ակումբին, ինչից հետո գնդակները մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել Ռաֆալ Գիկևիչի դարպասը, ով նախքան ընդմիջում բաց […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Ֆրայբուրգի» դեմ` ջախջախելով 5:1 հաշվով։ Դորտմունդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 21-ամյա հարձակվող Կարիմ Ադեյեմին, ով 48-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Ադեյեմին այդ խաղում դրվագներից մեկում զարգացրել է 36.65 […]
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023