Գերմանիայի գավաթ. Բավարիան վստահ խաղով ջախջախեց Մայնցին🎥

Գերմանիայի գավաթ. Բավարիան վստահ խաղով ջախջախեց Մայնցին🎥

02/02/2023 - 01:33

Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։

Դեռ առաջին կեսում մյունխենյան ակումբը վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Էրիկ-Մաքսիմ Չուպո Մոտինգը, Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն։

Հանդիպման վերջնամասում էլ Ալֆոնսո Դևիսը դրեց հանդիպման վերջակետը` 4:0։

Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը պայքարը կաշրունակի Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023