Բարսելոնան 2017/18 մրցաշրջանից ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել

Բարսելոնան 2017/18 մրցաշրջանից ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել

02/02/2023 - 11:21

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բետիսին»։

«Բլաուգրանան» այդ հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ինչպես հայտնում է OptaJose-ն, 2017/18 մրցաշրջանից ի վեր «Բարսելոնան» առաջին անգամ 19 խաղից հետո վաստակել է 50 միավոր։

Վերոնշյալ մրցաշրջանում «կապտանռնագույնները» դարձել են Լա լիգայի չեմպոին` վաստակելով 93 միավոր։

Հատկանշական է, որ «բլաուգրանան» մինչ այս միայն 5 անգամ էին 19 տուրից հետո վաստակել 50 միավոր` 2008/09, 2010/11, 2012/13, 2013/14 և 2017/18 մրցաշրջաններում։

Ընդ որում, կատալոնական ակումբը, բացի 2013/14 մրցաշրջանից, մյուս բոլոր դեպքերում դարձել է Լա լիգայի չեմպիոն, երբ 19 խաղից հետո ունեցել է 50 միավոր։

2013/14 մրցաշրջանում «Բարսելոնան» Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը զիջել է «Ատլետիկոյին», որը վաստակել է 90 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023