Լիոնել Մեսին Ալժիրի դեմ ԱԱ-2026-ի J խմբի առաջին տուրի խաղում (3:0) հեթ-տրիկ գրանցեց` հավասարվելով մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեին։ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցրել 16-ի։ Նա շրջանցեց Ռոնալդոյին (Բրազիլիա, 15), Գերդ Մյուլերին (Գերմանիա, 14), Կիլիան Մբապեին (Ֆրանսիա,14) և Ժյուսթ Ֆոնտենին (Ֆրանսիա, 13)։ Գերմաանցի Կլոզեն մրցաշարում նույնպես խփել է 16 […]
Ավելին
Մանուել Նոյերը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Կյուրասաոյի թիմի դեմ ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրի հանդիպմանը (7:1) ու տպավորիչ ռեկորդ գրանցել։ «Բավարիայի» դարպասապահը 40 տարեկան և 79 օրականում դարձել է «Բունդեսմանշաֆթի» պատմության մեջ խոշոր մրցաշարերում (խմբ.` աշխարհի ու Եվրոպայի առաջնություն) հանդիպման մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը։ Վետերան դարպասապահը գերազանցել է լեգենդար Լոթար Մաթեուսի ցուցանիշը։ «Ոսկե գնդակի» […]
Ավելին
Յուրգեն Կլոպը զղջացել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին խորհուրդ համար, հայտնում է Daily Mail-ը։ «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչը Կյուրասաոյի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրի խաղից (7:1) առաջ Նագելսմանին խորհուրդ էր տվել Ջամալ Մուսիալայի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել Դենիզ Ունդավին։ Նագելսմանը հարգանքով էր մոտեցել Կլոպի խոսքին. «Յուրգենը և Թոմասը (խմբ.` Թոմաս […]
Ավելին
Գերմանիան ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում 7:1 հաշվով ջախջախեց Կյուրասաոյին` դառնալով Մունդիալների պատմության մեջ ամենաարդյունավետ հավաքականը։ «Բունդեսմանշաֆթը» մրցաշարում խփել է 239 գոլ` շրջանցելով Բրազիլիային։ «Պենտակամպիոնների» ակտիվում կա 238 գոլ։ Այդ ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Արգենտինայի (152), Ֆրանսիայի (136) և Իտալիայի (128) հավաքականները։ Իսպանիան խփել է 10 գոլ։ Կարդացե՛ք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Հյուսթոնում 7:1 հաշվով ջախջախեց Կյուրասաոյի թիմին։ «Բունդեսմանշաֆթից» դուբլ գրանցեց Կայ Հավերցը, մեկական գոլ խփեցին Ֆելիքս Նմեչան, Նիկո Շլոտերբեկը, Ջամալ Մուսիալան, Նաթանիել Բրաունն ու Դենիզ Ունդավը։ Կյուրասաոյից աչքի ընկավ Լիվանո Կոմենենսիան` Մունդիալներում խփելով երկրի պատմության մեջ առաջին գոլը։ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմը նորամուտը նշեց մրցաշարում։ Յուլիան Նագելսմանի գլխավորած […]
Ավելին
ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում Կյուրասաոյի ազգային հավաքականը մրցում է Գերմանիայի թիմի դեմ։ «Պանտերա Նեգրայից» 21-րդ րոպեին աչքի ընկավ Լիվանո Կոմենենսիան` հաշիվը դարձնելով 1:1։ Կյուրասաոյի հավաքականը, որ առաջին անգամ է մասնամցում Մունդիալին, մրցաշարում խփեց պատմության մեջ առաջին գոլը։ Կյուրասաոն աշխարհի առաջնությանը մասնակցած երբևէ ամենաքիչ բնակչություն (155 հազար) ունեցող երկիրն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
ԱԱ-2026-ի E խմբում Գերմանիայի ազգային հավաքականը կմրցի Կյուրասաոյի թիմի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2026-ի հունիսի 14-ի խաղային օրը կկայանա չորս հանդիպում։ Interfootball-ը նեըկայացնում է խաղային օրվա անոնսը։ Կարդացե՛ք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՖԻՖԱ-ն հունիսի 11-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Դասակարգման աղյուսակը 1877,27 միավորով գլխավորել է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը` բարելով դիրքը երկու տեղով։ Անցնող ամիսների թարմացումներից հետո արդեն երրորդ անգամ է փոխվում դասակարգման աղյուղակի առաջատարը։ Նախորդ դեպքերում առաջին տեղ էին բարձրացել Իսպանիան և Ֆրանսիան։ Լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը. Հաջորդ թարմացումը տեղի կունենա […]
Ավելին
«Լայպցիգի» կիսապաշտպան Ասան Ուդերաոգոն ընդգրկվել է Գերմանիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Բունդեսթիմի» մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը գերմանացիների հայտացուցակում փոխարինել է Լենարտ Կառլին։ «Բավարիայի» 18-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Մունդիալը։ Գերմանիայի հավաքականը մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 14-ին` E խմբի առաջին տուրում մրցելով Կյուրասաոյի թիմի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
1 2 3 25

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026