Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Հայդենհայմի» դեմ։ Առաջին խաղակեսում «ռեկորդ մայսթերն» ուներ խաղային շոշափելի առավելություն և նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Անգլիացի գոլահարը մյունխենյան ակումբի շարքերը համալրելուց հետո Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 11 խաղում դարձել է արդեն 17 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բոխումի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ռեկորդ մայսթերն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Մյունխենյան ակումբի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ Հարի Քեյնն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ և երկու գոլային փոխանցում։ Անգլիացի հարձակվողը «Բավարիա» տեղափոխվելուց հետո Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում դարձել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Դիմակայության առաջին խաղում մյունխենյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսն անցավ բավական սակավաթիվ գոլային պահերով։ Նախաձեռնությունը հիմնականում «Բավարիայի» ձեռքում էր, սակայն առաջին կեսի ամենաիրական պահն ունեցան հյուրերը, երբ 37-րդ րոպեին մյունխենյան ակումբի դարպասապահ […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։ Դեռ առաջին կեսում մյունխենյան ակումբը վճռեց հանդիպման ելքը և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Էրիկ-Մաքսիմ Չուպո Մոտինգը, Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն։ Հանդիպման վերջնամասում էլ Ալֆոնսո Դևիսը դրեց հանդիպման վերջակետը` 4:0։ Այսպիսով, Յուլիան Նագելսմանի թիմը պայքարը կաշրունակի Գերմանիայի […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Մայնցի» դեմ։ Մյունխենյան ակումբի կազմում նորամուտն է նշում թիմի նորեկ Ժոաու Կանսելուն, ով արդեն 18-րդ րոպեին առաջին արդյունավետ գործողությունը կատարեց` օգնելով գոլի հեղինակ դառնալ Էրիկ-Մաքսիկ Չուպո Մոտինգին։
Ավելին
«Բավարիան» մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել թոփ հարձակվող։ Ինչպես տեղեկացնում է Abendzeitung München-ը, մյունխենյան ակումբը հետաքրքրված է Հարի Քեյնի («Տոտենհեմ»), Մարկուս Թյուրամի («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Նիկլաս Ֆուլկրուգի («Վերդեր») ծառայություններով։ Բացի դրանից, «բավարական մեքենայի» մարզչական շտաբը որոշել է փոխել ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի խաղային դիրքը։ Աղբյուրի փոխանցմամբ` սպասվում է, որ մինչև […]
Ավելին
ԱԱ-2022-ի G խմբի 2-րդ տուրում Սերբիայի հավաքականն Էլ Վակրայում մրցեց Կամերունի ընտրանու դեմ։ Հանդիպման սկզբնամասն անցավ բալկանների առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն չկարողացան բացել հաշիվը։ Դեռ ավելին` «առյուծներն» անկյունայինի խաղարկումից հետո 29-րդ րոպեին Ջան-Շարլ Կաստալետոյի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Դրագան Ստոյկովիչի սաների պատասխանը չուշացավ, ովքեր նախքան ընդմիջման գնալը նախ հավասարեցրին, այլև […]
Ավելին
Կամերունի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ Կամերունցիների գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգը հրավիրել է 26 ֆուտբոլիստի. Դարպասապահներ – Անդրե Օնանա («Ինտեր», Իտալիա), Դևիս Էպասի («Աբհա», Սաուդյան Արաբիա), Սիմոն Նգապանդունբյու («Մարսել», Ֆրանսիա) Պաշտպաններ – Ժան-Շարլ Կաստելետո («Նանտ», Ֆրանսիա), Էնցո Էբոս («Ուդինեզե», Իտալիա), Քոլինզ Ֆայ («Ալ Թայի», Սաուդյան […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Հերտայի» դեմ։ Մյունխենյան ակումբն արդեն 12-րդ րոպեին Ջամալ Մուսիալայի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։ Այնուհետև եկավ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի բենեֆիսի ժամանակը, ով ընդամենը մեկ րոպեի ընթացքում երկու գնդակ ուղարկեց «մայրաքաղաքայինների» դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր` 3:0։ 33-ամյա հարձակվողն իր գոլերը խփեց 37-րդ ու 38-րդ րոպեներին։ Նշենք, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ինտերի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 2:0 հաշվով։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բենջամեն Պավարն ու Էրիկ Մաքսիմ Չուպո Մոտինգը։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Վիկտորիա Պլզեն» 2:4 […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023