Author Archives: Miqayel

Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռոստով – Կռիլյա Սովետով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ 📸

Ձմեռային դադարից հետո վերսկսվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը. 19-րդ տուրի առաջին խաղում «Ռոստովը» 2:0 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը` փոխարինվելով 78-րդ րոպեին։ 32-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բավարիայի 18-ամյա աստղի հիասքանչ գոլը Ֆրայբուրգի դեմ խաղում 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Ֆրայբուրգի» դեմ։ Մյունխենյան ակումբի մեկնարկային կազմում է նաև 18-ամյա հարձակվող Մաթիս Թելը, ով 35-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 4-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալը դիտարկում է Հակիմիին վերադարձնելու տարբերակը

«Ռեալ Մադրիդը» դիտարկում է ապագայում Աշրաֆ Հակիմիին վերադարձնելու տարբերակը, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը հաճախ է քննարկում մարոկկացի պաշտպանին վերադարձնելու հարցը։ 25-ամյա ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին, և եթե ընթացքում այն […]

Ատլետիկոն Ֆելիքսի տրանսֆերի համար Բարսելոնայից անչափ խոշոր գումար է պահանջում

«Բարսելոնան» ցանկանում է գնել ընթացիկ մրցաշրջանում ակումբում վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստների` Ժոաու Կանսելուի և Ժոաու Ֆելիքսի ամբողջական տրանսֆերային իրավունքը։ Diario Sport-ը հայտնում է, որ «բլաուգրանան» ցանկանում է երկու ֆուտբոլիստներին էլ պահել իր շարքերում, սակայն ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Սիթիի» ու «Ատլետիկո Մադրիդի» հետ բանակցություններից, որոնց պատկանում են պորտուգալացիների տրանսֆերային իրավունքները։ Ինքը` Կանսելուն, ցանկանում է […]

Բարսելոնան ձմռանը երկու խոշոր առաջարկ է մերժել

«Բարսելոնան» ակումբի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վերաբերյալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու խոշոր առաջարկ է մերժել։ Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բավարիան» ձմեռային պատուհանի ժամանակ փորձել է համաձայնության հասնել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում, սակայն կատալոնական ակումբը նույնիսկ չի դիտարկել նրա այն վաճառելու տարբերակը։ Մյունխենյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի գործակալների միջոցով «բլաուգրանային» առաջարկել է նախ 70+20, ապա […]

Ռեալի մի շարք ֆուտբոլիստներ դժգոհ են Անչելոտիից

«Ռեալ Մադրիդի» մի շարք ֆուտբոլիստներ դժվոհ են ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից։ The Athletic-ը գրում է, որ դժգոհող ֆուտբոլիստների թվում են Լուկա Մոդրիչը, Արդա Գյուլերը, Կեպա Արիսաբալագան և թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` դժգոհելու պատճառն այն է, որ իտալացի մասնագետը չի բացատրում, թե ինչու են նրանք քիչ խաղաժամանակ ստանում։ Հաղորդվում է, որ այդ հարցն […]

Գունկոն` Գլուշակովի աշխատավարձի մասին. «Կոպեկներ են` հայկական չափանիշներով»

Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմտրի Գունկոն խոսել է ակումբի նորեկ Դենիս Գլուշակովի աշխատավարձի մասին. «Գլուշակովն այն ֆուտբոլիստներից է, որին վաղուց ճանաչում եմ։ Ես 4 տարի առաջ գլխավորեցի «Խիմկին» և երկար ժամանակ բանակցություններ էի վարում Գլուշակովի հետ. ցանկանում էի աշխատել նրա հետ։ Այդ ժամանակ չեղավ, սակայն այժմ ստացվեց։ Ամենակարևորն այն է, որ […]

Վիլիամսների բենեֆիսը. Ատլետիկը խոշոր հաշվով հաղթեց Ատլետիկոյին 🎥

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկ Բիլբաոն» «Սան Մամես» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում բասկյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղում «Ատլետիկը» փայլուն հանդիպում անցկացրեց` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Էռնեստո Վալվերդեի թիմից փայլեցին Ինիակի և Նիկո Վիլիամս եղբայրները, ովքեր խփեցին մեկական գոլ։ Վիլիամսները նաև մեկական գոլային փոխանցում կատարեցին միմյանց։ «Ատլետիկի» կազմից […]

Անգլիայի գավաթ. Լիվերպուլի երիտասարդները փայլում են` խոշոր հաշվով հաղթանակ պարգևելով Սաութհեմփթոնի դեմ խաղում 🎥

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնդիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմպփթոնի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը հանդիպմանը մոտեցել էր բազմաթիվ կորուստներով, այդ պատճառով Յուրգեն Կլոպը ստիպված էր դաշտ դուրս բերել երիտասարդ ֆուտբոլիստների։ Չնայած այդ համանքին` «Լիվերպուլը» հերթական վստահ հաղթանակը տարավ` առավելության հասնելով 3:0 հաշվով։ Տանտերերին հաղթանակ պարգևեց 18-ամյա հարձակվող Ջեյդեն Դենսի դուբլն ու Լուի Կումասի գոլը։ […]

Դրամա Լոնդոնում. Չելսին 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լիդսի դեմ խաղում 🎥

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» դեմ։ Բարդ ընթացք ստացած խաղում «ազնվականները» կարողացան գոլառատ պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տանել։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմից մեկական գոլ խփեցին Նիկոլաս Ջեքսոնը, Միխայիլ Մուդրիկն ու Կոնոր Գալահերը։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90-րդ րոպեին։ Յորքշիրյան ակումբից էլ դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա հարձակվող Մատեո […]

1 596 597 598 599 600 2,106