Ինտերը շարունակում է ճախրել` ջախջախելով նաև Ատալանտային 🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» սեփական խաղադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ «Ներաձուրիները» հերթական փայլուն հանդիպում անցկացրին` բերգամասկներին ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից մեկական գոլ խփեցին Մատեո Դարմիանը, Լաուտարո Մարտինեսը, Ֆեդերիկո Դիմարկոն ու Դավիդե Ֆրատեզին։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 62-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 26-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց […]