Ատլետիկոն Ֆելիքսի տրանսֆերի համար Բարսելոնայից անչափ խոշոր գումար է պահանջում

Ատլետիկոն Ֆելիքսի տրանսֆերի համար Բարսելոնայից անչափ խոշոր գումար է պահանջում

01/03/2024 - 16:43

«Բարսելոնան» ցանկանում է գնել ընթացիկ մրցաշրջանում ակումբում վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստների` Ժոաու Կանսելուի և Ժոաու Ֆելիքսի ամբողջական տրանսֆերային իրավունքը։

Diario Sport-ը հայտնում է, որ «բլաուգրանան» ցանկանում է երկու ֆուտբոլիստներին էլ պահել իր շարքերում, սակայն ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Սիթիի» ու «Ատլետիկո Մադրիդի» հետ բանակցություններից, որոնց պատկանում են պորտուգալացիների տրանսֆերային իրավունքները։

Ինքը` Կանսելուն, ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։ «Բլաուգրանայի» մարզչական շտաբն առավել քան դրական է գնահատում 29-ամյա եզրային պաշտպանի խաղը։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Կանսելուի հետ այլևս հույսեր չի կապում, և ակումբը պատրաստ է բաժանվել նրանից, սակայն ոչ ցանկացած գումարի դիմաց։ «Բարսելոնան» Կանսելուի տրանսֆերի համար «քաղաքաբնակներին» պատրաստ է վճարել 15-20 մլն եվրո։

Մանկունյական ակումբին գումարի այդ չափը չի բավարարում. ֆուտբոլիստն ու նրա գործակալ Ժորժե Մենդեշն այժմ փորձում ճնշում գործադրել «Սիթիի» ղեկավարության վրա` գործարքի հարցում համաձայնություն տալու համար։

Ֆելիքսի խաղն անկայունության պատճառով «Բարսելոնայում» նույնչափ գոհունակությամբ չեն գնահատում։ Չնայած դրան` «կապտանռնագույնները» նրան հետաքրքիր հարձակվող են համարում և նույնպես ցանկանում են պահել թիմում։

Այդուհանդերձ, Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը գնելը շատ անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ «Ատլետիկոն», չնայած չի ցանկանում շարունակել համգործակցությունը 24-ամյա ֆուտբոլիստի հետ, մտադիր չէ քիչ գումար վաստակել նրա վաճառքից. մադրիդյան ակումբը հարձակվողին ձեռք է բերել 127 մլն եվրոյով։

«Հնդկացիները» Ֆելիքսի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70-80 մլն եվրո, սակայն «Բարսելոնան» ներկա ֆինանսական վիճակում, միանշանակ, իրեն չի կարող նման գնում թույլ տալ։ Ստեղծված իրավիճակում ամենահավանական լուծումն այն է, որ պորտուգալացին, ամենայն հավանականությամբ, երկրորդ մրցաշրջանն անընդմեջ վարձավճարով հանդես կգա «բլաուգրանայի» կազմում։

Ժոաու Ֆելիքսը «Բարսելոնայի» կազմում 30 խաղում խփել է 8 գոլ և կատարել ասիստ։

Նրա հայերանակից Կանսելուն կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման` դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023