Վիլիամսների բենեֆիսը. Ատլետիկը խոշոր հաշվով հաղթեց Ատլետիկոյին 🎥

Վիլիամսների բենեֆիսը. Ատլետիկը խոշոր հաշվով հաղթեց Ատլետիկոյին 🎥

01/03/2024 - 10:16

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկ Բիլբաոն» «Սան Մամես» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում բասկյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղում «Ատլետիկը» փայլուն հանդիպում անցկացրեց` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Էռնեստո Վալվերդեի թիմից փայլեցին Ինիակի և Նիկո Վիլիամս եղբայրները, ովքեր խփեցին մեկական գոլ։

Վիլիամսները նաև մեկական գոլային փոխանցում կատարեցին միմյանց։

«Ատլետիկի» կազմից մեկ անգամ էլ աչքի ընլավ Գորկա Գուրուսետան։

Հանդիպման հերոս դարձավ նաև տանտերերի դարպասապահ Խուլեն Ագիրեաբալան` կատարելով 6 սեյվ։

Այսպիսով, Բիլբաոյի «Ատլետիկն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:0 հաշվով` դուրս գալով Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Մալյորկայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023