Ռեալը դիտարկում է Հակիմիին վերադարձնելու տարբերակը

Ռեալը դիտարկում է Հակիմիին վերադարձնելու տարբերակը

01/03/2024 - 18:03

«Ռեալ Մադրիդը» դիտարկում է ապագայում Աշրաֆ Հակիմիին վերադարձնելու տարբերակը, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում

The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը հաճախ է քննարկում մարոկկացի պաշտպանին վերադարձնելու հարցը։

25-ամյա ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին, և եթե ընթացքում այն չերկարաձգվի, «Ռեալը» մտադիր է 2025 կամ 2026 թ. քայլեր ձեռնարկել նրան ձեռք բերելու համար։

«Սերուցքայինները» ցանկանում է Հակիմիի հարցում կիրառել նույն քաղաքականությունը, ինչ «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հարցում են անում։

Կանադացի պաշտպանի ու մյունխենյան ակումբի պայմանագիրը լրանում է 2025 թ. հունիսի 30-ին։ Օգտվելով այդ փաստից` «Ռեալին» հաջողվել է էականոր նվազեցնել նրա տրանսֆերային արժեքը և այժմ ֆուտբոլիստին 40-50 մլն եվրոյով ձեռք բերելուն։

Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին «Ռեալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2006-2018 թթ.։ Մարոկկացին մադրիդյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է 17 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023