Դրամա Լոնդոնում. Չելսին 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լիդսի դեմ խաղում 🎥

Դրամա Լոնդոնում. Չելսին 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լիդսի դեմ խաղում 🎥

29/02/2024 - 11:21

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» դեմ։

Բարդ ընթացք ստացած խաղում «ազնվականները» կարողացան գոլառատ պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տանել։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմից մեկական գոլ խփեցին Նիկոլաս Ջեքսոնը, Միխայիլ Մուդրիկն ու Կոնոր Գալահերը։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90-րդ րոպեին։

Յորքշիրյան ակումբից էլ դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա հարձակվող Մատեո Ջոզեֆը։

Այսպիսով, «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Չեմպիոնշիփի առաջատար «Լեսթերի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023