Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախեց Չարենցավանի «Վանին»։ Հյուրերի գոլային հրավառության սկիզբը դրեց Ժիրայր Շաղոյանը, որը 45+2-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
27 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Փյունիկը» տնային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեսթ Արմենիայի» դեմ խաղում։ «Փյունիկի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Արտակ Դաշյանը, սակայն 60-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Հետագայում «նռնագույնների» պաշտոնական կայքը հայտնեց, որ 34-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք. անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Դաշյանը վնասվածքի պատճառով […]
Ավելին
Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմտրի Գունկոն խոսել է ակումբի նորեկ Դենիս Գլուշակովի աշխատավարձի մասին. «Գլուշակովն այն ֆուտբոլիստներից է, որին վաղուց ճանաչում եմ։ Ես 4 տարի առաջ գլխավորեցի «Խիմկին» և երկար ժամանակ բանակցություններ էի վարում Գլուշակովի հետ. ցանկանում էի աշխատել նրա հետ։ Այդ ժամանակ չեղավ, սակայն այժմ ստացվեց։ Ամենակարևորն այն է, որ […]
Ավելին
IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտուն» և «Փյունիկը»։ Բավական համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Եղիշե Մելիքյանի թիմից հաշիվը 5-րդ րոպեին բացեց Արտակ Դաշյանը, իսկ «առյուծների» պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց Պերիշա Պեշուկիչը։ Նշենք, որ Դմիտրի Գունկոյի թիմն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով. 45+10-րդ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» վերադարձել է «Փյունիկ», գրում է ակումբի պաշտոնական կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձավճարով հանդես կգա «Փյունիկի» կազմում։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 16-ին էր 160 հազ. եվրոյի դիմաց «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի»։ Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում 22 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Ռուս անվանի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարիերան կշարունակի «Ուրարտուի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա ֆուտբոլիստը լինելու է Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի նոր «8» համարը, իսկ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Գլուշակովը բավական հարուստ կարիերա է ունեցել և հանդես է եկել «Լոկոմոտիվի» (2008-2013 թթ.), «Սպարտակի» (2013-19 թթ.), «Ախմատի» (2019-20 թթ.), «Խիմկիի» (2020-23 թթ.), «Պարի […]
Ավելին
Փետրվարի 22-ին վերսկսվեց IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածը. 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց «Փյունիկի» դեմ։ Վարդան Մինասյանի թիմը հիանալի խաղով հաղթեց 3:1 հաշվով։ «Արարատ-Արմենիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տենտոն Յենեն, մեկ գոլ էլ խփեց Մոհամեդ Յատարան։ «Փյունիկի» միակ գոլը խփեց Յուսուֆ Օտուբանջոն։ Այս հաղթանակով «Արարատ-Արմենիան» ընդհատեց «Փյունիկի» անպարտելիության տպավորիչ շարքը։ «Նռնագույնները» […]
Ավելին
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ֆուտբոլին մոտ կանգնած ինսայդեր Իվան Կարպովը, 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչին»։ Աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում։ Նշենք, որ Հարությունյանն արտասահմանյան ակումբներից հանդես է եկել Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբի կազմում` անցկացնելով 7 հանդիպում։ Հավելենք, որ ընթացիկ […]
Ավելին
Իսպանացի նախկին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը պատմել է, որ ժամանակին իրեն զրկել են «Ռեալ Մադրիդի» խաղերը սպասարկելու հնարավորությունից` Կրիշտիանու Ռոնալդուին դաշտից հեռացնելու պատճառով. «Բարձրակարգ ակումբների հանդիպումների սպասարկումը, ինչպիսիք են «Բարսան», «Ռեալը» կամ «Ատլետիկոն», նույնը չէ, ինչ քո շրջանի տարածքում գտնվող թիմի խաղերում աշխատելը: Եթե որևէ սխալ եք թույլ տալիս, մրցավարական հանձնաժողովը, միամշանակ, պատժամիջոցներ է կիրառում […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023