Ռոման շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Մոնցային 🎥
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ «Գայլերը» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` հաղթելով խոշոր` 4:1 հաշվով։ «Ջալոռոսիների» կազմից մեկական գոլ խփեցին Լորենցո Պելեգրինին, Ռոմելու Լուկակուն, Պաուլո Դիալան ու Լեանդրո Պարեդեսը։ «Մոնցայի» կազմից հեղինակության գոլը խփեց Անդրեա Կարբոնին։ Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ […]