Author Archives: Miqayel

Հերթական հիասթափությունը. Ֆաթին կրկին վնասվածք է ստացել ու արցունքներն աչքերին փոխարինվել🎥

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով դրամատիկ պայքարում զիջեց «Ատլետիկ Բիլբաոյին»` լքելով պայքարը։ Հանդիպման 61-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից փոխարինման դուրս եկավ հարձակվող Անսումանե Ֆաթին, ով, սակայն 96-րդ րոպեին վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց։ Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, 19-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի երկգլխանի մկանը, իսկ, ըստ […]

ՉԼ 1/8 եզրափակիչի երկու հանդիպում, հնարավոր է, անցկացվի չեզոք դաշտում` կապված պարտադիր պատվաստման հետ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին, իսկ «Լիլ» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպման անցկացման վայրերը, հնարավոր է, փոխվեն` կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր լինելու հետ։ Ինչպես հայտնում է ESPN-ը, Ֆրանսիայում օրենսդրական մակարդակով բոլոր սպորտային իրադարձություններին մասնակցող մարզիկներին պարտավորեցնում են լինել կորոնավիրուսի դեմ պատվաստված, ինչը կարող է խոչընդոտել մադրիդյան և լոնդոնյան ակումբների […]

Իտալիայի գավաթ. հայտնի դարձան 1/4 եզրափակիչի զույգերը

Ավարտվեց Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի, ինչի արդյունքում քառորդ եզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Ատալանտա» – «Ֆիորենտինա» «Միլան» – «Լացիո» «Յուվենտուս» – «Սասուոլո» «Ինտեր» – «Ռոմա» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Աֆրիկայի Ազգերի գավաթ. ձևավորվեցին 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը

Աֆրիկայի Ազգերի գավաթի շրջանակում ավարտվեց խմբային փուլը։ Խմբային փուլի վերջին երկու հանդիպումները կայացան F խմբի շրջանակում. Գամբիա 1:0 Թունիս Մալի 2:0 Մավրիտանիա F խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը. Մալի – 7 միավոր Գամբիա – 7 միավոր Թունիս – 3 միավոր Մավրիտանիա – 0 միավոր Այսպիսով, այս խմբից Մալիի, Գամբիայի և Թունիսի հավաքականները նվաճեցին […]

Ժոտան փայլեց` Լիվերպուլին առաջնորդելով Լիգայի գավաթի եզրափակիչ🎥

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Արսենալի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում մերսիսայդյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից հերոսացավ Դիոգու Ժոտան, ով դարձավ դուբլի հեղինակ և «Լիվերպուլին» դուրս բերեց մրցաշարի եզրափակիչ։ Հավելենք, որ պորտուգալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով […]

Դրամա Բիլբաոյում. Բարսելոնան պարտվեց Ատլետիկին` լքելով Իսպանիայի գավաթը🎥

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում, ճիշտ է, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն, սակայն խաղն ընթանում էր բասկյան ակումբի սցենարով, որի ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում մրցակցի դարպասին և շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն Մարսելինո Գարսիա Տորալի թիմը չկարողացավ հանդիպման հիմանակ ժամանակում բանը հասցնել հաղթանակի։ Ընդ […]

Պեդրին 90+3-րդ րոպեին Բարսելոնային փրկեց Իսպանիայի գավաթից դուրս մնալուց🎥

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 86-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո բասկյան ակումբի կազմից աչքի ընկավ Ինիգո Մարտինեսը և առաջ մղեց իր թիմին` հաշվիը դարձնելով 2:1։ Թվում էր` «Բարսելոնան» խաղը փրկելու ժամանակ այլևս չի ունենա, սակայն 90+3-րդ րոպեին Պեդրին մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց ստեղված իրավիճակում և հաշիվը […]

Ռոման հաղթեց Լեչեին. Մխիթարյանը` երկու գոլային փոխանցման հեղինակ🎥

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Լեչեի» դեմ։ Չնայած հռոմեական ակումբն առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, սակայն «գայլերը» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու հաղթել 3:1 հաշվով։ Հյուրերի կազմից հանդիպման հաշիվը բացեց Արթուրո Կալաբրեզին, իսկ հետագայում 40-րդ, 54-րդ ու 81-րդ րոպեներին «Ռոմայի» գոլերը խփեցին համապատասխանաբար Մարաշ Կումբուլան, Թեմի Աբրահամն […]

Երկրորդ ասիստը! Հենոյի հիասքանչ գոլային փոխանցումը Շոմուրոդովին Լեչեի դեմ խաղում🎥

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Լեչեի» դեմ։ Հանդիպման 81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը` հաշիվը դարձնելով 3:1։ Հավելենք, որ 54-րդ րոպեին էլ Մխիթարյանն օգնել էր աչքի ընկնել Թեմի Աբրահամին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մխիթարյանի գոլային փոխանցումն Աբրահամին Լեչեի դեմ խաղում🎥

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցում է «Լեչեի» դեմ։ Հանդիպման 54-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հռոմեական ակումբի կազմից աչքկ ընկավ Թեմի Աբրահամը` առաջ մղելով «գայլերին»` 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,271 1,272 1,273 1,274 1,275 2,104