Ժոտան փայլեց` Լիվերպուլին առաջնորդելով Լիգայի գավաթի  եզրափակիչ🎥

Ժոտան փայլեց` Լիվերպուլին առաջնորդելով Լիգայի գավաթի եզրափակիչ🎥

21/01/2022 - 10:35

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Արսենալի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում մերսիսայդյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմից հերոսացավ Դիոգու Ժոտան, ով դարձավ դուբլի հեղինակ և «Լիվերպուլին» դուրս բերեց մրցաշարի եզրափակիչ։

Հավելենք, որ պորտուգալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 14 գոլի հեղինակ։

Այսպիսով, «Լիվերպուլը» 6 տարի անց կրկին կխաղա Անգլիանի Լիգայի գավաթի եզրափակիչում, որի շրջանակում փետրվարի 27-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի «Չելսիի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023