Սեբաստիան Ալեն Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող դառնալուց հետո վերադարձել է «Բորուսիա Դորտմունդ»։ Ռուրյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին դիմավորել է ինչպես հերոսի։ Ալեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում անցկացրած 4 խաղում խփել է 2 գոլ` իր թիմին հաղթանակ պարգևելով մրցաշարի կիսաեզրափակիչի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և եզրափակիչի Նիգերիայի դեմ խաղերում։ Հիշեցնենք, որ Սեբաստիան Ալեի մոտ […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Ռոնուեն Վիլիամս (ՀԱՀ) Պաշտպաններ – Օլա Աինա (Նիգերիա), Վիլիամ Տրոստ-Էկոնգ (Նիգերիա), Շանսել Մբեմբա (ԿԴՀ), Գիսլեն Կոնան (Կոտ դ’Իվուար) Կիսապաշտպաններ – Տեբոհո Մոկոենա (ՀԱԿ), Ժան-Միշել Սերի (Կոտ դ’Իվուար), Ֆրանկ Կեսիե (Կոտ դ’Իվուար) Հարձակվողներ – Յոհան Վիսա (ԿԴՀ), Էմիլիո Նսուե (Հասարակածային […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Նիգերիայի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում կոտդիվուարցիները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան։ Էմերս Ֆայեի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆրանկ Կեսիեի ու Սեբաստիան Ալեի խփած գոլերը։ Վերջինս իր հավաքականին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին։ Նիգերցիների միակ գնդակը խփեց Ուիլիամ Տրոստ-Էկոնգը։ Այսպիսով, Կոտ դ’Իվուարը տնային մրցաշարում երրորդ անգամ դարձավ Աֆրիկայի ազգերի […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Նիգերիայի ու Կոտ դ’Իվուարի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի կիսաեզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «փղերը» հաղթեղին 1:0 հաշվով։ Էմերս Ֆայեի թիմին հաղթանակ պարգևեց 65-րդ րոպեին Սեբաստիան Ալեի խփած միակ գոլը։ Այսպիսով, Կոտ դ’Իվուարի հավաքականը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ և հունվարի 11-ին կմրցի Նիգերիայի դեմ։ ԿԴՀ-ն էլ բրոնզե եզրափակիչ կանցկացնի և հունվարի […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի կիսաեզրափակիչում Նիգերիայի հավաքականը մրցեց Հարավաֆրիկյան հանրապետության դեմ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարցածաշար, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին նիգերիացիներն` առավելության հասնելով 4:2 հաշվով։ Հարվածաշարի ժամանակ փայլեց Նիգերիայի դարպասապահ Սթենլի Նվաբալին` հետ մղելով մրցակցի երկու հարված։ Այսպիսով, Նիգերիայի հավաքականը դուրս […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը մրցեց Կաբո Վերդեի դեմ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին ՀԱՀ-ի ֆուտբոլիստները` առավելության հասնելով 2:1 հաշվով։ Հարվածաշարի ժամանակ փայլեց ՀԱՀ-ի դարպասապահ Ռոնուեն Վիլիամսը` հետ մղելով մրցակցի 4 հարված։ Այսպիսով, […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Մալիի ընտրանու դեմ։ Հանդիպումը բավական անհաջող ընթացք ունեցավ «փղերի» համար։ Արդեն 16-րդ րոպեին մալիացիները վաստակեցին 11-մետրանոց, սակայն Ադամա Տրաորեն չկարողացավ աչքի ընկնել նշակետից. իվուարցիներին փրկեց դարպասապահ Յահիա Ֆոֆանան։ 43-րդ րոպեին էլ Կոտ դ’Իվուարը մնաց 10 ֆուտբոլիստներով. Օդիոն Կոսունուն, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։ Առաջին կեսն […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչում Կոնգոյի Դեմոկրատական հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Գվինեային։ ԿԴՀ-ի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 30-ամյա ձախ պաշտպան Արթուր Մասուակուն, ով 82-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի շրջանակում կայացավ 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունը. Մարոկկոյի հավաքականը մրցեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. ՀԱՀ-ը հաղթեց 2:0 հաշվով և պայքարից դուրս թողեց Մարոկկոյին։ Հուգո Բրոսի թիմին հաղթանակ պարգևեցին Էվիդենս Մակգոպայի և Թեբոհո Մոկոենայի խփած գոլերը։ Հատկանշական է, որ 0:1 հաշվի ժամանակ «ատլասե առյուծների» կամզից աչքի […]
Ավելին
1 2 3 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023