ԱԱ-2026-ի F խմբի երկրորդ տուրում Ճապոնիայի ազգային հավաքականը Մոնտերեյում 4:0 հաշվով ջախջախեց Թունիսի թիմին։ «Սամուրայներից» դուբլ գրանցեց ու մեկ ասիստ կատարեց Այասե Ուեդան։ «Ֆեյենորդի» հարձակվողը 25 գոլով դարձել է Նիդերլանդների Էրեդիվիզիայի լավագույն ռմբարկու։ Հաջիմե Մորիյասուի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Դայիչի Կամադան ու Իտո Ձյունիան։ 4 միավորով F խմբի առաջատարը Նիդերլանդների հավաքականն է։ Ճապոնիան նույնքան […]
Ավելին
Էրվե Ռենարը նշանակվել է Թունիսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ԹՖՖ մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև աշխարհի 2026թ. առաջնության ավարտը։ Կախված հավաքականի մրցելույթներից ու արդյունքներից` կողմերը քննարկեն հետագա համագործակցության մանրամասները։ Ռենարը հենց Մունդիալի ընթացքում կփոխարինի պաշտոնանկ արված Սաբրի Լյամուշիին։ «Կարթագենի արծիվները» գլխավոր մարզչին աշխատանքից ազատել են Շվեդիայի հավաքականից […]
Ավելին
Սաբրի Լյամուշին հեռացվել է Թունիսի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է անվանի լրագրող Բեն Ջեյքոբսը։ Ֆրանսիացի մասնագետը պաշտոնանկ է արվել Շվեդիայի հավաքականից ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում կրած 1:5 հաշվով պարտության պատճառով։ Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ պաշտոնապես չի հաստատել 51-ամյա մարզչի հեռացման մասին։ «Կարթագենի արծիվները» Լյամուշիի գլխավորությամբ հանդես էին գալիս 2026թ. հունվարից, 5 խաղում […]
Ավելին
Թունիսի թիմի դեմ ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մաթիաս Սվանբերգի գոլն արձանագրվել է մրցաշարի «Trionada» գնդակներում տեղադրված հատուկ սենսորի շնորհիվ, հայտնում է The Athletic-ը։ 27-ամյա ֆուտբոլիստի գոլը գլխավոր մրցավար Յաել Ֆալկոն Պերեսը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկել էր։ Այդուհանդերձ, արգենտինացի մրցավարի տեսաօգնականները նրան հուշել էին, որ դարպասի գրավումից առաջ շվեդների հարձակվող […]
Ավելին
ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականը Մոնտերեյում 5:1 հաշվով ջախջախեց Թունիսի թիմին։ Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Յասին Այարին, մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Իսակը, Վիկտոր Դյոկերեշը և Մաթիաս Սվանբերգը։ Իսակը նաև երկու գոլային փոխանցում կատարեց` ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Դյոկերեշն էլ մեկ ասիստ գրանցեց։ Թունիսցիներից աչքի ընկավ Օմար Ռեկիկը։ Շվեդիան 3 միավորով […]
Ավելին
Սաբրի Լյամուշին խոսել է ԱԱ-2026-ում Թունիսի ազգային հավաքականի նպատակների մասին, տեղեկացնում է L’Équipe-ը։ «Ինձ չեմ խնդրել թիմին հասցնել կիսաեզրափակիչ։ Ֆեդերացիան այժմ առաջիկա անելիքներն է ծրագրում։ Պատրաստվում ենք նաև Աֆրիկայի ազգերի 2027թ. խաղարկությանը։ Ամեն դեպքում, չենք կարող աշխարհի առաջնությանը նայել մատների արանքով, որտեղ բարդ խմբում կփորձենք ցույց տալ մեր լավագույն խաղը։ Թունիսյան ֆուտբոլի էությունն է երբեք […]
Ավելին
ԱԱ-2026-ի հունիսի 14-ի խաղային օրը կկայանա չորս հանդիպում։ Interfootball-ը նեըկայացնում է խաղային օրվա անոնսը։ Կարդացե՛ք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Բելգիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` 5:0 հաշվով ջախջախելով Թունիսի թիմին։ Բրյուսելում կայացած խաղում «Կարմիր սատանաներից» մեկական գոլ խփեցին Լեանդրո Տրոսարը, Շառլ Դե Կետելարեն, Կեյվին Դե Բրույնեն, Դոդի Լուկեբաիոն ու Նիկոլաս Ռասկինը։ Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը Մունդիալի G խմբում հունիսի 15-ին կմրցի Եգիպտոսի, հունիսի 21-ին` Իրանի, իսկ հունիսի 27-ին` Նոր Զելանդիայի հավաքականի […]
Ավելին
Սաբրի Լյամուշին հրապարակել է Թունիսի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Այմեն Դամեն («Սֆակսյեն»), Սաբրի Բեն Հասեն («Էտուալ դու Սահել»), Աբդելմուհիբ Շամախ («Կլուբ Աֆրիկեն»)։ Պաշտպաններ` Յան Վալերի («Յանգ Բոյս», Շվեյցարիա), Մութազ Նեֆատի («Նորշյոպինգ», Շվեդիա), Դիլան Բրոն («Սերվետ», Շվեյցարիա), Ռիյադ Չիխաուի («Մոնաստիր»), Մոնտասար Թալբի («Լորյան», Ֆրանսիա), Ադեմ Արուս («Կազիմփաշա», Թուրքիա), Օմար Ռեկիկ («Մարիբոր», Թուրքիա), Ալի […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության C խմբի երկրորդ տուրում Նիգերիայի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Թունիսի թիմին։ «Աֆրիկյան բրազիլացիներից» փայլուն հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը, որը 1 գոլ ու 2 ասիստ գրանցեց։ Տպավորեց նաև «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը` դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Էրիկ Շելի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Վիլֆրիդ Նդիդին։ […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026