«Արսենալը» և «Լիվերպուլը» դուրս են եկել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Երկու ակումբներն էլ ջախջախիչ հաղթանակ են տարել և նույն` 5:1 հաշվով առավելության են հասել մրցակիցների հանդեպ։ «Զինագործները» պայքարից դուրս են թողել Անգլիայի երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Բոլթոնին», իսկ «Լիվերպուլը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնյան գրանդից դուբլ է գրանցել 17-ամյա կիսապաշտպան Էթան Նվաներին, մեկական […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել Անգլիայի ազգային գավաթներից ու Պրեմիեր լիգայից, գրում է The Telegraph-ը։ 2023 թ. փետրվարին անգլիական Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-2018 թթ. ընթացքում թույլ թված ֆինանսական 115 խախտումներ թույլ տալու մեջ։ Այդ գործի հետ կապված լսումներն սկսվել են սեպտեմբերի 16-ին, որի վճիռը կայացվելու է նվազագույնը հաջորդ տարվա գարնանը։ Ըստ աղբյուրի` […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Բարնսլիի» դեմ։ «Կարմիր սատանաները» քարը քարի վրա չթողեցին և մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմից դուբլի հեղինակ դարձան Մարկուս Ռեշֆորդը, Ալեխանդրո Գարնաչոն և Քրիստիան Էրիկսենը, իսկ Անտոնին խփեց մեկ գոլ։ Այսպիսով, մանկունյական ակումբը դուրս եկավ Լիգայի […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հանդիպումից հետո անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է լոնդոնյան ակումբի խաղացողներին. «Լրացուցիչ ժամանակում Յուրգեն Կլոպի երեխաները խաղում էին միլիարդ դոլար արժեցող անհաջողակների դեմ։ «Լիվերպուլը», պարզապես, հիասքանչ էր։ Այդ երիտասարդ խաղացողները անհավանական էին: Կլոպը պետք է շատ հպարտ լինի։ «Չելսիի» հանդեպ որևէ կարեկցանք չեմ […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչը, որի շրջանակում մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Անչափ համառ պայքարում ընթացած խաղում մերսիսայդյան ակումբը լրացուցիչ ժամանակում հաղթեց «ազնվականներին». գրանցվեց 1:0 հաշիվը։ Յուրգեն Կլոպի թիմին 118-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Վիրջիլ վան Դայկի գլխով խփած գոլը։ Հանդիպման հերոսներից դարձավ նաև «կարմիրների» դարպասապահ Կուիվին Կելեհերը` կատարելով 9 սեյվ։ Նշենք, որ «Չելսիի» […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի շրջանակում հունվարի 23 և 24-ին կայացան կիսաեզրափակիչ դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Չելսի» 6:1 «Միդլսբրո» (ընդհանուր հաշիվը` 6:2) «Ֆուլհեմ» 1:1 «Լիվերպուլ» (2:3) Այսպիսով, մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Չելսին» և «Լիվերպուլը»։ Եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել է 2:1 հաշվով։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Յուրգեն Կլոպի թիմից 11-րդ րոպեին հաշիցը բացեց Լուիս Դիասը, իսկ «հովեկների» պատասխան գոլը 77-րդ րոպեին խփեց Իսա Դիոպը։ […]
Ավելին
«Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էդեն Ազարը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նախկին ball-boy-ի հետ, ում ոտքով հարվածել է 2013 թ. հունվարին։ «Կարիերան ավարտելու առավելությունը` հին ընկերների հետ հանդիպելու հնարավորություն ունենալ։ Դու երկար ճանապարհ ես անցել, իմ ընկեր»,- գրել է Ազարը։ Վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունվարի 23-ին Անգլիայի Լիգայի գավաթի […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Միդլսբրոն» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել։ Պատասխան խաղում «ազնվականներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը, մեկական գոլ էլ խփեցին Էնցո Ֆերնանդեսը, Աքսել Դիսասին, Նոնի […]
Ավելին
1 2 3 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023