Ինտերի չեմպիոնական բնավորությունը. Ինձզագիի թիմը ծանր հաղթանակ կորզեց Վենեցիայի դեմ խաղում
Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Վենեցիայի» դեմ։ Հանդիումը բավական անսպասելի ընթացք ստացավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին հյուրերը Տոմա Անրիի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Սիմոնե Ինձզագիի սաները մեծ ուժերով նետվեցին առաջ և ստեղծեցին մի շարք գոլային պահեր ու, ի վերջո, […]