Սենեգալի հավաքականը մարտի 22-ին Ֆրանսիայի Ամյեն քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Գաբոնի հետ` հաղթելով 3:0 հաշվով։ Սենեգալցիների կազմում նորամուտը նշեց «Բարսելոնայի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն, ով 44-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Ֆայեն հանդես է գալիս «Բարսելոնայի» երիտասարդական թիմի կազմում և 2023/24 մրցաշրջանում 24 խաղում խփել է 3 գոլ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ռաֆա Մարկեսը չի նշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մարզչի պաշտոնից Խավիի հեռանալուց հետո «բլաուգրանայի» ղեկավարները ցանկանում են հրավիրել փորձառու մասնագետի։ Հաղորդվում է, որ կատալոնական ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և կրկին նշանակել անփորձ մարզչի, այդ պատժառով էլ Մարկեսի թեկնածությունը չի դիտարկվում։ Նշենք, որ մեքսիկացի մասնագետը 2022 թ. հուլիսից մարզում […]
Ավելին
«Բարսելոնան» ստիպված է եղել չեղարկել պահեստային թիմի նախաճաշերն ու ճաշերը։ Ինչպես հայտնում է Relevo-ն, «Բարսելոնան» որոշել է հրաժարվել կողմնակի ընկերության ծառայություններից, որը սնունդ էր պատրաստում պահեստային թիմի խաղացողների համար: Հաղորդվում է, որ «բլաուգրանան» այս քայլին գնացել է ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ Ակումբում կարծում են, որ դա չարդարացված ծախս է, քանի որ պահեստային թիմի ոչ […]
Ավելին
«Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիան կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» կվճարեն 63 մլն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը «թոշակառուների» հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Գործարքում ներառվելու է նաև լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի կենտրոնական պաշտպան Լևի […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այլևս չի ցանկանում հանդես գալ մյունխենյան ակումբի կազմում։ «Իմ դարաշրջանն ավարտվել է «Բավարիայում»։ Այլևս չեմ տեսնում հնարավորություն կարիերաս այս ակումբում շարունակելու համար։ «Բավարիան» լուրջ ակումբ է, և ես հավատում եմ, որ չեն պատրաստվում ստիպողաբար պահել ինձ։ Ես չեմ ցանկանում այլևս այստեղ խաղալ։ Իմ տրանսֆերը լավագույն լուծումն է։ Հուսով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից։ «Բլաուգրանան» 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 5 մլն եվրո, որը հետագայում կարող է հասնել մինչև 20 միլիոնի։ Ֆուտբոլիստի պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի […]
Ավելին
Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի` Սեգունդա Բ-ի 2-րդ ենթախմբի 25-րդ տուրում «Բարսելոնա Բ»-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ալկոյանոյին»։ Հանդիպման 56-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից հիանալի անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աբդեսամադ Էզալզուլին` Էզ Աբդեն, ինչից հետո «բլաուգրանան» հաշվի մեջ առաջ անցավ, իսկ լուսատախտակին վառվեց 2:1 հաշիվը։ Հավելենք, որ 20-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում խփել է […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում, ճիշտ է, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն, սակայն խաղն ընթանում էր բասկյան ակումբի սցենարով, որի ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում մրցակցի դարպասին և շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն Մարսելինո Գարսիա Տորալի թիմը չկարողացավ հանդիպման հիմանակ ժամանակում բանը հասցնել հաղթանակի։ Ընդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Սերխի Բարխուանը նշանակվել է ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ 49-ամյա մասնագետն այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, մինչև «բլաուգրանասը» կգտնի մշտական գլխավոր մարզիչ։ Հավելենք, որ Սերխի Բարխուանը 2021 թ. հուլիսին նշանակվել էր «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հոմտեմբերի 27-ին Ռոնալդ Կումանին պաշտոնանկ արեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Հ․Գ․ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է թուրքական «Կայսերիսպորի» 17-ամյա կիսապաշտպան Էմրե Դեմիրին։ Պատանի ֆուտբոլիստի դիմաց կատալոնական ակումբը վճարելու է 2 մլն եվրո։ Դեմիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մրցելույթները շարունակելու է «Կայսերիսպորի» կազմում, ինչից հետո կհամալրի «բլաուգրանասի» շարքերը` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Թուրք ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև կնքվելիք […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023